Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект не принят

Обсуждалось 17.08.2020 - 03.09.2020

Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից «Ջուր և առողջություն» արձանագրությունից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծով սահմանվել են Արձանագրության 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ազգային թիրախային նպատակները, որոնք ուղղված են Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման, զարգացման, պահպանման և օգտագործման համակարգերի արդյունավետության բարձրացմանը, միջազգային չափանիշներին համապատասխան ջրի որակի  ցուցանիշների ներդրմանը, խմելու ջրի հասանելիության ու որակի բարելավմանը, ջրի հետ կապված բռնկումների ու հիվանդությունների կրճատմանը, ջրահեռացման հասանելիությանը, կեղտաջրերի մաքրմանը, կեղտաջրերի մաքրման կայաններից արտահոսող կեղտաջրերի որակի բարելավմանը։ Ինչպես նաև սահմանվել են այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ միջոցառումներն ու դրանց կատարման համար պահանջվող ժամկետները։
16 7997

В стадии разработки

Обсуждалось 14.08.2020 - 29.08.2020

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:  
373 99734

В стадии разработки

Обсуждалось 14.08.2020 - 31.08.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 882 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է: 2015 թվականի հունիսի 22-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքը։ Օրենքով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում,  սահմանվել է գործատուների՝  իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետև՝  աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը։  Արդյունքում, ընդունվել է նաև ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշումը, որը կարգավորում է աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, նշված որոշման 1-ին կետի համաձայն՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը: 2019 թվականի գործընթացի շրջանակներում նախատեսված է տեսաներածել շուրջ 350 000 աշխատանքային գրքույկ։ Գրքույկները ներկայացնելու անհրաժեշտության մասին Էլեկտրոնային եղանակով ծանուցվել է շուրջ 44 000 կազմակերպություն, ինչպես նաև պարբերաբար Ծառայության պաշտոնական կայքի, սոցիալական ցանցում Ծառայության էջի և էլեկտրոնային մամուլի միջոցով տարածվում են համապատասխան հաղորդագրություններ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները Ծառայություն ներկայացնելու օրենսդրական պարտավորությունը խախտելու (չկատարելու) համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել և ըստ էության Ծառայությունն այս ժամանակահատվածում գրքույկները հավաքագրել է գործատուների հետ համագործակցության դաշտում՝ չունենալով պատժամիջոցներ կիրառելու լիազորություն։ Սակայն, 2019 թվականին ևս հնարավոր չեղավ աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել (պատճառներից է հանդիսանում այն հանգամանքը, որ գործատուների մի մասը չէին ներկայացնում աշխատանքային գրքույկները, իսկ Ծառայությունը որևէ օրենսդրական լծակ չուներ գործատուների նկատմամբ և այլ հանգամանքներ)։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ այժմ առկա է շուրջ 130.000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։
0 6740

Обсуждалось 14.08.2020 - 29.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հողային հաշվեկշռում: Նախորդ մեկ տարում համայնքների հողային ֆոնդում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ` ըստ նպատակային և գործառնական նշանակությունների, սեփականության ձևերի, օգտագործման տրամադրված, ինչպես նաև ոռոգելի հողերի կազմում: Սահմանված կարգով կատարված բոլոր փոփոխությունները ներառվել են հողային հաշվեկշռում և արտացոլվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում:
0 5920

Обсуждалось 13.08.2020 - 28.08.2020

«Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» Սույն Կարգով կարգավորում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) երկարօրյա ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
25 14187

Обсуждалось 12.08.2020 - 27.08.2020

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունմամբ ակնկալվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար ձևավորել հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր՝ իրականացվելիք գործողությունների հստակ հերթականությամբ և հնարավորինս պարզեցված պայմաններով՝ փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ:Լիցենզավորված գործունեության իրականացման համար քաղաքաշինական գործունեության սուբյեկտին տրվելու է մեկ լիցենզիա մեկ անբաժան ներդիրով: Արդյունքում լիցենզավորված սուբյեկտն ազատվում է անհարկի վարչարարությունից և պատասխանատու անձի փոփոխման դեպքում բավարար է փոփոխություն իրականացնել տրամադրված լիցենզիայի ներդիրում:
3 8375

Обсуждалось 12.08.2020 - 27.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1412-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի N 1412-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 27-ի «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 501-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 5-րդ կետի պահանջից, ինչպես նաև 2020 թվականի մարտի 6-ի «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-101-Ն օրենքի կարգավորումից:
0 5487