В стадии разработки Обсуждалось 16.08.2019 - 02.09.2019 «ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակը տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, ինչը կնպաստի նրանց առողջ, ակտիվ, անկախ ապրելակերպի ապահովմանը և համայնքում սոցիալական ներառմանը: Սոցիալական աջակցության չափը և տրամադրման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը սույն օրենքի ընդունումից հետո: Սույն նախագծով նախատեսվում է աջակցել որոշակի բնակության վայր չունեցող, աշխատող այն անձանց, ովքեր բնակվում են վարձակալական հիմունքներով, նրանց հատկացնելով դրամական փոխհատուցում բնակարանի (տան) վարձակալության դիմաց: 8 1 4 6999
Обсуждалось 05.08.2019 - 20.08.2019 Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտորնային կառավարման համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին Առաջարկվող Համակարգի ներդրումը կնպաստի միգրացիայի կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և ազգային անվտանգության ապահովմանը՝ միևնույն ժամանակ թեթևացնելով գործատուների վարչարարական բեռը։ Նշված փաստաթղթերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ազգային անվտանգության ապահովման հրամայականից, քանի որ Հայաստանը չունի աշխատուժի քրոնիկ անբավարարությունը օտարերկրացիների հաշվին լուծելու խնդիր, այլ ունի միգրացիոն հոսքերի վերահսկողության և կարգավորման կարիք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում չլուծված կոնֆլիկտների կիզակետում: 2 3 0 8103
Обсуждалось 08.06.2019 - 24.06.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի №455Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2018թ. №455Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել նույն որոշման 11-րդ կետում նշված համապատասխան պայմանագրերը: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ նշված պայմանագրերի մի մասը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել վերակնքել՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը երկու ամսով: 0 0 2 6877
Обсуждалось 27.05.2019 - 11.06.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 31.05.2017թ. №218Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ բաժանորդների բացակայության, անհրաժեշտ փաստաթղթերի թերի լինելու կամ դրանք չներկայացնելու պատճառներով, չի կարող նշված ժամկետում բաժանորդների հետ վերակնքել պայմանագրերը՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը մեկ տարով: 1 0 0 6882
Обсуждалось 21.05.2019 - 06.06.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի №456Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2018թ. №456Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ վերոնշյալ պայմանագրերի հավելվածով հաստատված 4-րդ և 7-րդ հավելվածներում արտադրող կայանների տեխնիկական հարաչափերի, հոսանքի և լարման չափիչ տրասֆորմատորների վերաբերյալ տվյալների լրացումը ընկերության կողմից սահմանված ժամկետում անհնար է, քանի որ արտադրող կայանների մեծ մասը չափիչ տրանսֆորմատորների ստուգաչափում չի իրականացրել (,ինչը վճարովի ծառայություն է և մատուցվում է միայն մասնագիտացված և համապատասխան թույլտվություն ունեցող կազմակերպությունների կողմից), ուստի ընկերությունը խնդրել է երկարաձգել լիցենզավորված անձանց հետ առուվաճառքի պայմանագրերի վերակնքման ժամկետը մինչև 2019 թվականի ավարտը: 1 0 0 6457
Обсуждалось 16.05.2019 - 02.06.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №379Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ. №379Ն որոշմամբ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել բաժանորդների հետ կնքված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ բաժանորդների բացակայության, անհրաժեշտ փաստաթղթերի թերի լինելու պատճառներով, չի կարող նշված ժամկետում բաժանորդների հետ վերակնքել պայմանագրերը՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը մեկ տարով: 0 1 0 7362
Проект принят Обсуждалось 06.03.2019 - 21.03.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N646-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման նպատակից։ Այդ նապատակով բնապահպանության նախարարությունը նախաձեռնել և սկսել է «Սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը։ Փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման թղթային և էլեկտրոնային հայտերի միասնական ձևի պահպանման, գործընթացն առավել ճկուն և դյուրին իրականացնելու պահանջից։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 646-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության 4-րդ կետի պահանջից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կանոնների հաստատումը։ 2 0 0 8539
Обсуждалось 04.02.2019 - 22.02.2019 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվում է հետևյալը. ռեպո պայմանագրի հասկացությունը, ռեպո պայմանագրերով կարող են նախատեսվել մարժային փոխանցումներ, ռեպո գործարքով կարող է նախատեսվել, որ գործարքի ընթացքում թողարկողի կողմից վճարված եկամուտները (տոկոսային վճար, շահաբաժին և նմանատիպ այլ եկամուտներ) գնորդը պարտավոր է փոխանցել վաճառողին: 7 2 5 14258
В стадии разработки Обсуждалось 31.01.2019 - 15.02.2019 «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Նoրենքի ընդունմամբ: Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելու համար պետական լիազոր մարմինը և միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը: Նախագծով առաջարկվել է հաստատել միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը: Միաժամանակ նախագծով նախատեսվում է նաև միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները նոր հիմունքներով (բանկերի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրերով) վճարել 2019 թվականի մայիս 1-ից, իսկ անցումային ժամանակահատվածում (որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիս 1-ն ընկած ժամանակահատվածում) վճարումներն իրականացնել գործող պայմանագրերի հիման վրա, կանոնակարգելով բանկերի հետ նախկինում կնքված վճարման ծառայությունների պայմանագրերը մինչև 2019թ. մայիսի 1-ը համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով լուծելու գործընթացը: Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքի կիրարկումը: 1 2 0 7112