Обсуждалось 14.06.2017 - 24.07.2017 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող հարակից օրենքների փոփոխությունների թվով 51 նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն) ընդունմամբ պայմանավորված՝ 2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել հարակից թվով 51 օրենքներում, քանի որ` 1) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված և (կամ) դրանցից բխող այնպիսի կարգավորումներ, որոնք վերանայվել են հարկային օրենսգրքով, ինչն անհրաժեշտություն է առաջացել կարգավորումները համապատասխանեցնել հարկային օրենսգրքին, 2) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված որոշ հասկացություններ, որոնք հարկային օրենսգրքով վերանայվել են կամ հարկային օրենսգրքով սահմանվել են որոշ նոր հասկացություններ, ինչն անհրաժեշտություն է առաջացրել հասկացությունները համապատասխանեցնել հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին, 3) հարակից օրենքներում հարկային հարաբերությունների կարգավորման առումով կիրառվում են հղումներ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներին կամ այլ իրավական ակտերին, որոնք 2018 թվականի հունվարի 1-ից ճանաչվելու են ուժը կորցրած, ինչն անհրաժեշտություն է առաջացրել կատարելու համապատասխան փոփոխություններ, 4) հարկային օրենսգրքով սահմանված որոշ նոր կարգավորումների, այդ թվում` հարկային և լիազոր մարմինների հսկողությանն առնչվող դրույթներն անհրաժեշտ է սահմանել նաև հարակից օրենքներով, 5) հարկային և մաքսային ծառայության հարցերը կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերում անհրաժեշտություն է առաջացել իրավական առումով կարգավորել գործնականում առաջացած խնդիրները: 2 1 1 13210
В стадии разработки Обсуждалось 15.03.2017 - 30.03.2017 «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակի` չաշխատելու պայմանով իրավունքի իրացման վերաբերյալ դրույթների հստակեցումն է: Նախագծով առաջարկվում է, գործող օրենքով սահմանված` կենսաթոշակի իրավունքը չաշխատելու պայմանին փոխկապակցող դրույթները հստակեցնել, դրանցից հանելով բացառությունները: Այսպիսով հավասար պայմաններ կստեղծվեն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց համար` միաժամանակ բացառելով կենսաթոշակի իրավունքի իրացման գործընթացում հնարավոր ռիսկերի առաջացումը: 3 0 0 8872
Проект принят Обсуждалось 28.02.2017 - 05.05.2017 ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծերի ընդունման նպատակն է` բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը` ի կատարումն ՀՀ կառավարության 06.10.2016 թ. նիստի N 39 արձանագրության 4-րդ մասով տրված հանձնարարականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) N 32 հավելվածով («Կանոնակարգ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին», այսուհետ` Կանոնակարգ) նախատեսված` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների կենսաթոշակի իրավունքի իրացմանը վերաբերող դրույթներ: 0 0 0 9520