В стадии разработки Обсуждалось 20.01.2023 - 04.02.2023 «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հուլիսի 7-ի թիվ 435-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի N 861 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 435-Ն որոշումըուժը կորցրածճանաչել։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը հստակ կանոնակարգված է ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրման հետ կապված իրավահարաբերությունները, ուստի նույն հարաբերությունները կարգավորող կառավարության որոշման անհրաժեշտությունը բացակայում է։ 5 4 0 3039
Обсуждалось 12.04.2022 - 28.04.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի № 1160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով առաջարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակի, ձևի, մոդելի և թվի ցանկը համապատասխանեցնել Ծառայության ներկայիս կառուցվածքին և կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների գործառույթներից ելնելով՝ հրազեն կրելու անհրաժեշտությանը։ 1 0 0 3613
В стадии разработки Обсуждалось 17.12.2021 - 18.04.2022 «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Փոփոխությունները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝ հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից, սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ, ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, հստակեցնելով և տարանջատելով որսի ոլորտի և զենքի ոլորտի լիազոր մարմինների պարտավորությունների շրջանակը և այլն։ Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով, կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։ 0 2 0 4787
Обсуждалось 08.12.2021 - 24.12.2021 ««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք օգտագործում են մարտական զենք, իսկ այդ մարմինների շարքում սահմանված չէ ՀՀ քննչական կոմիտեն՝ հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել մշակել ««Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի շրջանակներում վերջինիս կհատկացվի մարտական զենք, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 46-րդ հոդվածում ևս լրացումներ կատարել՝ հստակեցնելով Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող զենքի տեսակը: 1 1 0 6819
Обсуждалось 29.09.2021 - 14.10.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշմամբ սահմանված է, որ պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած կամ հատուկ պատրաստություն կամ վերապատրաստում անցած` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող, նույն որոշմամբ նախատեսված ստուգարքն անցած ծառայողներին, բացի ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից: Ներկայումս պարեկային ծառայողները իրականացնում են իրենց գործառույթները առանց զենքի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա, իսկ վերջիններիս համար ստուգարք կազմակերպելը նպատակահարմար չէ, քանի որ վերջիններս արդեն իսկ անցել են համապատասխան կրակային պատրաստականություն: 4 7 0 5541
Обсуждалось 09.09.2021 - 24.09.2021 «Որսի և որսորդական տնտեսությունների վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Փոփոխությունները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝ հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից, սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ, ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, հստակեցնելով և տարանջատելով որսի ոլորտի և զենքի ոլորտի լիազոր մարմինների պարտավորությունների շրջանակը և այլն։ Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով, կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։ 0 2 0 4886
Обсуждалось 02.04.2021 - 18.04.2021 «ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿԸ, ՆՐԱՆՑ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունմամբ կապահովվեն «Զենքի մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» գործող օրենքների պահանջները և կկարգավորվեն հարկային և մաքսային ծառայությողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու հետ կապված հարաբերությունները: 7 0 0 5331
Обсуждалось 01.04.2021 - 16.04.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1538-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի Որոշումը համապատասխանեցնել խնդրո առարկային վերաբերող մյուս իրավական ակտերին և գործնականում առկա իրավիճակին: 4 0 0 5451
В стадии разработки Обсуждалось 19.08.2020 - 04.09.2020 ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները կարող են իրականացնել հետախուզական, օպերատիվ-հետախուզական, մաքսանենգության և այլ ապօրինի գործողությունների և օրենսդրության խախտումների բացահայտում և կանխում ու դրանց հետ կապված կոմիտեի կանոնադրական այլ` քննչական, հետաքննչական, օպերատիվ ու դրանցից բխող այլ գործառույթներ: Հաշվի առնելով, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործում են մարտական զենք, իսկ այդ մարմինների շարքում սահմանված չէ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել մշակել ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի շրջանակներում վերջինիս կհատկացվի մարտական զենք: 11 4 0 6566