Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 28.02.2023 - 16.03.2023

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԶԵՆՔԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 101 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Ֆիզիկական  և իրավաբանական անձանց քաղաքացիական և ծառայողական զենքի համապատասխան թույլտվություն տրամադրելու, զենքը փոխանցելու կարգը, թույլտվությունների ձևերը սահմանելու և ՀՀ ներքին գործերի նախարարի 2002 թվականի  մարտի 20-ի N 101 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, իրավաբանական անձանց քաղաքացիական և ծառայողական (այդ թվում՝ ժամանակավոր օգտագործման համար հատկացված մարտական զենքի) զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու, պահելու և կրելու, կրելու համապատասխան թույլտվություն տրամադրելու համար ներկայացվող փաստաթղթերն ընդունելու, ուսումնասիրելու ու թույլտվությունները ձևակերպելու, զենքը փոխանցելու պայմաններն ու պահանջները, թույլտվության ձևերը։
1 3181

Обсуждалось 06.02.2023 - 21.02.2023

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱ-ՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կանոնակարգել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումների ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը: 
0 3713

Обсуждалось 27.12.2022 - 11.01.2023

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծով առաջարկվում է պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման ոլորտներում ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համապատասխան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը:
0 4458

Обсуждалось 21.12.2022 - 05.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ապահովել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային շարասյուների երթևեկության անվտանգության առավել արդյունավետ իրականացումը։
0 4163

Обсуждалось 22.11.2022 - 07.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և հատուկ սորաբաժանումների՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշման-դամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին հնարավորություն տալ բարելավել բնակարանային պայմանները:
0 3346

Обсуждалось 22.11.2022 - 07.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մար-մինների 200 ծառայողի հնարավորություն տալ բարելավել բնակարանային պայմանները:
0 3241

Обсуждалось 16.11.2022 - 01.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ ՀՀ ԱԱԾ կողմից քննվող ՎԻՎՕ 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկությունները Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում վարվող կենտրոնացված հաշվառման քարտադարան մուտքագրելու վերաբերյալ:
0 3346

В стадии разработки

Обсуждалось 08.11.2022 - 24.11.2022

ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու, մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
0 2677

В стадии разработки

Обсуждалось 08.11.2022 - 24.11.2022

ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի №784–Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գազասպառման համակարգերի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի №784–Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի N 634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
0 2719