Проект не принят Обсуждалось 19.02.2018 - 08.03.2018 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտի խթանման անհրաժեշտությամբ: 2 3 0 8505
Проект не принят Обсуждалось 19.02.2018 - 08.03.2018 ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված արտաքին առևտրի ոլորտում արտահանման և/կամ ներմուծման սահմանափակումների մեխանիզմի կիրառման անհրաժեշտությամբ։ 1 0 0 9797
В стадии разработки Обсуждалось 02.06.2017 - 19.06.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն` 1) ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց, որոնց պատիժը կրելու ավարտին մնացել է վեց ամիս, հնարավորություն ընձեռել ընդգրկվելու մասնագիտական ուսուցման ծրագրում, 2) անձի դատվածություն ունենալու, այդ թվում՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը դիտարկել որպես աշխատաշուկայում անմրցունակ ճանաչելու պայման, որը հնարավորություն կտա անձին ընդգրկվել զբաղվածության կարգավորման մի շարք պետական ծրագրերում, 3) ծրագրերի արդյունավետության և հասցեականության բարձրացման նպատակով լուծել իրավակիրառական պրակտիկայում վեր հանված խնդիրները: Նախագծով առաջարկվող նոր ծրագիրը նպատակ ունի գործազուրկների կողմից գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման միջոցով բարձրացնել պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկների, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գրավչությունը բարձրորակ և հեռանկարային կադրերի համար՝ դրանով իսկ մեծացնելով թափուր աշխատատեղերը որակյալ կադրերով համալրելու հնարավորությունը: 1 0 0 8632