Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 13.03.2020 - 30.03.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով մի կողմից աջակցել ՀՀ-ում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով ապահովել ՀՀ մարզերում բնակվող գործազուրկներին, նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված` սահմանել աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն նոր չափեր:
2 6314

В стадии разработки

Обсуждалось 16.08.2019 - 02.09.2019

«Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների եվ սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն Նախագծի ընդունման նպատակն է ընդունել նոր օրենք, քանի որ գործող օրենքի հոդվածների կեսից ավելին կամ փոփոխվում են, կամ ճանաչվում՝ ուժը կորցրած, ինչպես նաև նոր նախագծով առավել իրատեսական և առարկայական կդառնան բռնադատվածների սոցիալական պաշտպանությանն ուղղված` օրենքի դրույթները, մասնավորապես՝ բռնադատվածների համար սահմանելով ամենամսյա դրամական աջակցություն, ինչը մասամբ կմեղմի բռնադատվածների սոցիալական վիճակը: Գործող օրենքում այժմ կան մի շարք հոդվածներ, որոնք կիրառելի չեն և կորցրել են իրենց արդիականությունը: Միաժամանակ, օրենքի նախագիծ են ներառվել նաև այն արտոնությունները (բուժօգնություն, տրանսպորտային սպասարկում), որոնք այսօր ամրագրված են միայն ՀՀ կառավարության որոշումներով:
15 9042

В стадии разработки

Обсуждалось 05.11.2018 - 20.11.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված՝  ֆիզիկական անձանց (դայակների) համար հարկային արտոնություն սահմանելն է:
2 9527

В стадии разработки

Обсуждалось 04.10.2018 - 19.10.2018

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է բարելավել ոլորտում երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմները, բարձրացնելով գործող համակարգի արդյունավետությունը, և վերացնել այլ օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում առաջացած անհամապատասխանությունները:    
0 10608

В стадии разработки

Обсуждалось 29.08.2018 - 13.09.2018

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7629

В стадии разработки

Обсуждалось 29.08.2018 - 13.09.2018

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7684

В стадии разработки

Обсуждалось 05.05.2017 - 20.05.2017

<<Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության <<Ձորակ>> հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության ննջարանային մասնաշենքում բնակվող ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ      ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի երկու սոցիալական խնդիր. առաջին՝ ֆինանսական աջակցություն կցուցաբերվի տարիներ շարունակ  <<Ձորակ>> ՊՈԱԿ-ի  ննջարանային մասնաշենքում բնակվող ընտանիքներին՝ իրենց բնակարանի խնդիրը լուծելու համար, մասնավորապես՝ նախատեսվում է ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանի գնման վկայագրերի միջոցով, և երկրորդ՝ ՊՈԱԿ-ին պատկանող մասնաշենքի ազատված սենյակները կօգտագործվեն նպատակային, մասնավորապես՝ կընդլայնվի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների տեսականին և կբարելավվի խնամքի ծառայությունների որակը:    
0 9270

Обсуждалось 16.03.2017 - 08.04.2017

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  14-ԻՆ  ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎՏՈՒԺԱԾ  ԱՆՁԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 8788