Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ սահմանային պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է: Միաժամանակ, նախատեսել, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով նախատեսված՝ լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետին համապատասխան իրականացված հսկողության արդյունքները ընդունում է այնպես, ինչպես Լիազոր մարմնի կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։
Մնաց {days} օր
0 5230

Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապրանքների ավտոմատ բացթողման ընթացակարգի կիրառությունը թույլատրելի դարձնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների նախնական հայտարարագրման առանձնահատկություններով հայտարարագրված ապրանքների նկատմամբ, որի արդյունքում ակնկալվում է ապրանքների բացթողման ընթացակարգերի պարզեցում, մաքսային ձևակերպումների և սահմանահատման ժամանակային ծախսերի կրճատում։
Մնաց {days} օր
0 5702

Обсуждалось 11.10.2019 - 31.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կենսական չափագիտական հսկողության (վերոնշյալ արդիականացված չափման միջոցները ընդգրկված չեն նշանակություն ունեցող ոլորտներում կիրառվող արդիականացված չափման միջոցներն ենթակա են օրենսդրական վերոգրյալ որոշմամբ սահմանված ցանկում): Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել վերոգրյալ որոշմամբ սահմանված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը՝ ցանկում ներառելով արդիականացված չափման միջոցներ և ցանկից հանելով անվանումը փոխված կամ գործածումից հանված չափման միջոցների անվանումներ:
Մնաց {days} օր
0 9059

Обсуждалось 10.05.2019 - 25.05.2019

Հայաստանի Հանրապետության օրենք «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Իրավական ակտի ընդունման արդյունքում կկանոնակարգվի առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա մի շարք ապրանքների պետական գրանցման և դրանց նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 9662

Обсуждалось 21.02.2018 - 09.03.2018

Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգ ներդնելու, դրա նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին որոշում Նախագծի նպատակն է ձևավորել կենսանվտանգության կառավարման կենտրոնացված մեկ, ինտեգրացված համակարգ՝ համաձայն միջազգային պահանջների, ներառյալ՝ լաբորատոր կենսանվտանգությունը, պետական սահմանի անցման կետերում երկրի տարածքում, կենսաբանական ազդակների հետ աշխատողների առողջության պահպանման, կենսատեխնոլոգիական հետազոտությունների կառավարման, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հետ կապված անվտանգության, հիվանդների բժշկական օգնության և սպասարկման, կենսաէթիկայի, հիվանդությունների հսկողության և այլնի ենթահամակարգերը և միասնական պահանջները:
Մնաց {days} օր
1 12919

Обсуждалось 14.11.2017 - 30.11.2017

<<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ և 53-րդ հոդվածներում, ինչպես նաև փոփոխություններ՝ 184-185-րդ հոդվածներում:
Մնաց {days} օր
1 14493

Обсуждалось 28.07.2017 - 13.08.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսային պահեստներին ներկայացվող պահանջներ` մաքսային հսկողության արդյունավետության ապահովման, ինչպես նաև ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների գործունեության համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով:
Մնաց {days} օր
0 10865
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: