Обсуждалось 24.03.2022 - 08.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված օրենսդրական նախագծի առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովմամբ: Գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզավորման նպատակներն են` անձանց կյանքին, առողջությանը առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը 0 0 0 4129
Обсуждалось 19.03.2022 - 05.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 796-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 796-Ա որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխություն՝ 1) Որոշումը 1-ին կետից հետո լրացնել 1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «1.1. Դավիթ Գևորգի Գևորգյանին, (ծնվ.՝ 08.08.2000 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Արամ Խաչատրյան 9, բն. 29, ՌԴ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ), շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տալ տարկետում:»: 2) Որոշման 4-րդ կետը «Վահե Կարագուլյանի (ծնվ.՝ 2000 թվականի սեպտեմբերի 28-ին) և» բառերից հետո լրացնել «որոշման 1.1-ին կետում ընդգրկված» բառերով: 3) Որոշման հավելված N 1-ի 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել: 2 2 1 4103
Обсуждалось 08.02.2022 - 23.02.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1481-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների նախնական հայտարարագրման առանձնահատկություններով հայտարարագրված ապրանքների սահմանահատման և հայտարարագրման ու բացթողման ընթացակարգերը, կրճատել մաքսային ձևակերպումների և սահմանահատման ժամանակային ծախսերը։ 0 0 0 4007
Обсуждалось 24.11.2021 - 09.12.2021 «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով առաջարկվում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել օգոստոսի 6-ը: Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի երկարաձգման կարիքն առաջացել է այն պատճառով, որ ներկայումս պետության կողմից վարվող պետական սահմանի անցման կետերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման քաղաքականության շրջանակներում իրականացվում են առկա և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում նախատեսվող պետական մարմինների կողմից բիզնես գործընթացների վերլուծության և կրկնությունների վերհանման գործողություններ և նշված նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել և գործում է փորձագիտական խումբ։ 0 1 1 4739
В стадии разработки Обсуждалось 14.11.2021 - 29.11.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 393-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում են ժամկետային կարգավորումներ։ Առաջարկվող կարգավորում է նաև ուսումնական տարածքի առկայության վերաբերյալ հիմնավորող փաստաթղթի պահանջը, վերապատրաստող մասնագետների համար առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ սահմանելը։ Կարևորվել է երաշխավորվելու նպատակով վերապատրաստող կազմակերպության կողմից ուսումնաթեմատիկ պլան ներկայացնելը։ Որոշակիություն է սահմանվել նաև կազմակերպություններին երաշխավորող հանձնաժողովի կազմի, կազմակերպության ներկայացրած հայտերի մերժման հիմքերի, քվեարկության սկզբունքի և հայտերի հավաքագրման, նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն ավելի համակարգված իրականացնելու գորընթացներում։ 2 6 2 5641
Обсуждалось 15.09.2021 - 01.10.2021 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Սույն նախագիծը նպատակ ունի վերանայելու դատական գործերի տեսակավորման և պահպանության ժամկետների վերաբերյալ կարգավորումները: Վերադաս դատական ատյաններում համապատասխան բողոքների քննության և ստորադաս դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի վերանայման ընթացքում ներկայումս ծագել են մի շարք խնդիրներ կապված քննվող գործերում համապատասխան նյութերի բացակայության հետ, որոնք «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351- Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 397-Ն որոշման կիրառման արդյունքում ոչնչացվել են: Նախագծի հիմնական նպատակն է վերացնել վերադաս դատական ատյաններում համապատասխան բողոքների քննության և ստորադաս դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի վերանայման ընթացքում ծագած խնդիրները և ապահովելու դատական ատյանների, ինչպես նաև դատախազության անխափան աշխատանքը: 0 0 0 5399
Обсуждалось 23.08.2021 - 08.09.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2021/2022 ուսումնական տարվա շրջանակներում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (բուհ ընդունված) անձանց ընձեռել հնարավորություն՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու ցանկություն ունենալու դեպքում դիմել նաև մինչև 2021 թվականի նոյեմբերի 15-ը և մասնակցել համապատասխան թեստավորման գործընթացին: 2 0 0 5178
Обсуждалось 02.08.2021 - 19.08.2021 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն, №518Ն և 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։ Այդ նպատակով որոշման նախագծում հստակեցվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելի գործարկման գործընթացները և դրա իրականացման ժամկետները։ 3 0 0 5441
Обсуждалось 01.07.2021 - 17.07.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ hոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման հավելված 1-ի՝ 1) 3-րդ կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել: 2) 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1-ի կետ հետևյալ բովանդակությամբ՝ «4.1. Էրիկ Մերուժանի Կլեջյան (ծնվ.՝ 30.11.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, Լվովյան 3, բն. 44, Ամստերդամի Վրիժ համալսարան) տալ տարկետում մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»: 1 0 1 5296