Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 21.04.2025 - 06.05.2025

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից ԳՀՓԿԱ գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար:
Մնաց {days} օր
0 2186

Обсуждалось 24.03.2025 - 14.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1339-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ կկարգավորվի պետական գրանցման վկայականի գրանցման գործընթացը: Նախագծով Հավատարմագրման ազգային մարմնին տրվում է նաև իրավասություն միասնական ռեեստրում  պետական գրանցման վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկատվությունը ներառելու պահանջը, ինչպես նաև նախատեսված են դրանց հստակ դեպքերը։
Մնաց {days} օր
0 2069

Обсуждалось 24.03.2025 - 08.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել Ծառայության պաշտոնների և զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը։
Մնաց {days} օր
0 2360

Обсуждалось 13.03.2025 - 28.03.2025

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված շահառուների խմբում:
Մնաց {days} օր
0 2087

Обсуждалось 06.03.2025 - 21.03.2025

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահության ոլորտում ֆինանսների կառավարման բարեփոխումները նպատակ ունեն առողջապահության ոլորտի լիազոր մարմնի գործառույթների ապակենտրոնացման միջոցով, հասնել բարձր արդյունավետության արդյունքահեն ցուցանիշների և պատշաճ կազմակերպաիրավական նախադրյալներ ստեղծել առողջապահական համակարգում մի շարք ռազմավարական փաստաթղթերով նախատեսվող բարեփոխումների լիարժեք իրականացմանը: Մասնավորապես, առողջության համապարփակ ապահովագրության համակարգի պատշաճ ներդրման համար կարևոր նշանակություն ունի այնպիսի կազմակերպաիրավական միջոցառումների նախնական ձեռնարկումը և պլանավորումը, որոնք  կնպաստեն առողջության համապարփակ ապահովագրության համակարգի շրջանակում ապահովագրական փաթեթից օգտվող անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրմանը, առողջության պահպանման իրավունքի լիարժեք իրացմանը, բժշկական կազմակերպությունների կողմից նշված փաթեթի շրջանակում ծառայություններ մատուցելու բոլոր նախադրյալների ապահովմանը, առողջության համապարփակ ապահովագրության ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված՝ կադրային համապատասխան ռեսուրսներ ներգրավելուն, անհրաժեշտ ենթակառուցվածքներ ապահովելուն, պատշաճ կազմակերպական և համանման այլ միջոցառումների ձեռնարկելուն։
Մնաց {days} օր
0 2752

Обсуждалось 28.02.2025 - 15.03.2025

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ:  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքով սահմանված են, որ ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական համարվող աշխատանքների ցանկը: Նախագծի ընդունման արդյունքում կհաստատվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը, ըստ որի՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից:
Մնաց {days} օր
5 5578

Обсуждалось 26.02.2025 - 16.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն դրամական օգնության չափեր 28-րդ և 33-րդ խմբերի պաշտոն զբաղեցնող Ծառայության զինծառայողների համար :
Մնաց {days} օր
0 2519

Обсуждалось 21.02.2025 - 09.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի №911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման № 1 հավելվածի «Պաշտպանության նախարարության զինվորական ծառայության պաշտոններ» վերտառությամբ սյունակը և № 2 հավելվածի «Զինված ուժերում շնորհվող կոչումներ» վերտառությամբ 12-րդ սյունակը, դրանց վերնագրերն ու բովանդակությունը համապատասանեցնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված Ծառայության զինվորական ծառայության պաշտոններին և Ծառայությունում շնորհվող զինվորական կոչումներին:  
Մնաց {days} օր
0 2741
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: