Проект принят Обсуждалось 09.01.2019 - 24.01.2019 «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 727-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 727-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1552-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելու նպատակով, որով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» N 624-Լ որոշման N 1 հավելվածը լրացվել է նոր 11.1-ին կետով: 2 0 0 9212
В стадии разработки Обсуждалось 19.11.2018 - 04.12.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով հստակեցնել շուրջ 8 տարվա ընթացքում փոփոխությունների ենթարկված «Սևան ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի կազմը և նկատի ունենալով խորհրդի կազմի անընդհատ փոփոխվող դինամիկ պրոցեսը ու հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը, նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը վերապահել լիազորված մարմնին` բնապահպանության նախարարությանը: 0 8248
Обсуждалось 24.08.2018 - 09.09.2018 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում փոփոխություներ և լրացումներ կատարելու արդյունքում կկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և տնօրենի ընտրության հետ կապված իրավահարաբերությունները: 5 1 1 11827
Проект принят Обсуждалось 02.08.2018 - 17.08.2018 Հրապարակվում է «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագծի 29.06.2018 - 14.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ մրցութային հանձնաժողով) անդամներն ստանում եմ փոխհատուցում որպես մրցութային հանձնաժողովի անդամ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման չափը և կարգը սահմանում է վարչապետը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամների կատարած ծախսերը հատուցելու նպատակը հասարակական հիմունքներով գործելու դեպքում Հանձնաժողովի անդամների բնականոն գործունեության ապահովումն է: Վերոհիշյալը վկայում է «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման ընդունման անհրաժեշտության մասին: Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի են առնվել Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված համապատասխան իրավակարգավորումները: 0 7058
В стадии разработки Обсуждалось 16.07.2018 - 31.07.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1442-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմ:նի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը կհամալրվի նոր անդամներով: 0 7467
Проект принят Обсуждалось 17.01.2018 - 01.02.2018 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով` ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները. սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը. կարգավորվել են Անվտանգության խորհրդի գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները. նախատեսվել են Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը. կարգավորվել են Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ: 4 2 1 14991
Проект принят Обсуждалось 26.12.2017 - 15.01.2018 «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագիծ «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով` ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները և գործառույթները. սահմանվել են Հանրային խորհրդի կառուցվածքը, կազմավորման և գործունեության կարգը. նախատեսվել են Հանրային խորհրդի անդամին ներկայացվող պահանջները. սահմանվել է, որ Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ. կարգավորվել են Հանրային խորհրդի անդամի գործունեության դադարեցման և դադարման հիմքերի հետ կապված հարցերը. նախատեսվել են Հանրային խորհրդի գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ: 6 6 2 9413
Проект принят Обсуждалось 19.10.2017 - 04.11.2017 «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով` ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության սկզբունքները, նպատակները և խնդիրները. սահմանվել են Հանրային խորհրդի կազմը, կազմավորման և գործունեության կարգը. ամրագրվել են Հանրային խորհրդի անդամին ներկայացվող, ինչպես նաև անհամատեղելիության պահանջները. նախատեսվել է Հանրային խորհրդում մշտական և ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը. կարգավորվել են Հանրային խորհրդի անդամի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերի հետ կապված հարցերը. նախատեսվել են Հանրային խորհրդի գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ: 15 8833
Проект принят Обсуждалось 23.03.2017 - 07.04.2017 «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունման արդյունքում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը կամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությունը որոշակիորեն կդառնա ավելի դինամիկ և ճկուն, իսկ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը կլինի առավել ազատ և անկաշկանդ: Կշտկվեն և կլրացվեն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում առկա անհստակությունները, իրավական բացերը և անորոշությունները, ինչի արդյունքում Օրենքը կդառնա առավել հասկանալի և ոչ երկիմաստ: Բացի այդ, նախագծի ընդունման արդյունքում ավելի հստակ կլինեն հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների պարտականությունները և դրանց կատարման ժամկետները: Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի նաև հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների ընթացիկ գործունեությունը: Արդյունքում, նախագիծն առավել ամբողջական կապահովի գաղափարախոսական բազմակարծության՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքի գործնական իրացումը, ինչպես նաև՝ լրատվության միջոցների, ռադիոյի և հեռուստատեսության ազատության և անկախության սահմանադրական պահանջը: 0 0 0 10175