Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 06.06.2023 - 21.06.2023

««ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը միտված է իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների հաղթահարմանը և կարգավորվող իրավահարբերությունների կատարելագործմանը։  Մասնավորապես, ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում է կարգավորման ենթարկել փամփուշտների շրջանառության,  քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիների համար անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների հանձնման, ինչպես նաև օդաճնշիչ և այլ տեսակի քաղաքացիական զենքերի՝ ոչ սպորտային միջոցառումների ժամանակ օգտագործելու սահմանափակման բացակայությանը վերաբերող իրավնորմերը, իսկ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կսահմանվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ և թույլտվություններ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի նոր դրույքաչափերը։
11 3507

Обсуждалось 02.06.2023 - 17.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ լիցենզավորված անձի կողմից հայտով ներկայացվող գործարքը պետական շահի և ազգային անվտանգության տեսանկյունից գնահատում է Կառավարությունը։ Նշված գործընթացի շրջանակում շահագրգիռ համապատասխան մարմինների կողմից հաճախ առաջանում է լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտություն, մինչդեռ նշված գործընթացի շրջանակում հնարավոր լրացուցիչ տեղեկություններ պահանջելու և ստանալու վերաբերյալ իրավակարգավորումները, այդ թվում ժամկետները բացակայում են։ Նախագծով նախատեսվում է սահմանել ազգային անվտանգության կամ պետական շահերի տեսանկյունից գնահատման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ ստանալու, դրանք իրավասու մարմնին տրամադրելու և վերջինիս դիրքորոշումը հանձնաժողով ներկայացնելու ընթացակարգերին վերաբերող իրավակարգավորումներ։ 
0 2284

Обсуждалось 30.05.2023 - 14.06.2023

««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր Ներկայացվող օրինագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից։ Որոշման այդ նախագիծը, որը մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, նպատակ ունի հստակեցնելու Որոշմամբ սահմանված համայնքների անվանումները (հաշվի առնելով նախորդ տարիներին իրականացված վարչատարածքային բարեփոխումները), ինչպես նաև ավելացնելու պետական ծառայություններ մատուցող համայնքների թիվը՝ նկատի ունենալով մի շարք համայնքներում գրանցված արդյունքները և ընդհանուր դրական միտումները։
0 2478

Обсуждалось 25.05.2023 - 10.06.2023

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացներում: Արդյունքում հնարավորություն կստեղծվի սննդամթերքի նմուշառումը և լաբորատոր փորձարկումներն իրականացնել ներմուծող կազմակերպությունների հայեցողությամբ ընտրված լաբորատորիաների կողմից: Փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ներմուծողի հայեցողությամբ պահեստային նմուշները կփորձարկվեն այլ պետության ռեֆերենս լաբորատորիայում։ Միաժամանակ հնարավորություն կստեղծվի լուծել ռեֆերենս լաբորատորիայի նշանակման խնդիրը։
1 2242

Обсуждалось 19.05.2023 - 05.06.2023

Մի շարք սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները և ցանկը հաստատելու մասին «Մի շարք սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները և ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն  ընդունելու մասին N 58 որոշման (ՄՄ ՏԿ 029/2012) 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջը և այս համատեքստում տեխնիկական կանոնակարգման ոլորտում ազգային օրենսդրությամբ կսհամանվեն այլ սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները և տվյալ խնդիրը կունենա իրավական կարգավորում: 
0 3354

Обсуждалось 27.04.2023 - 12.05.2023

«Քրեակատարողական հիմնարկներում պահպանության և անվտանգության բնագավառում ծառայության կազմակերպման նոր մոդելի ներդրման հայեցակարգն ու հայեցակարգի իրականացման միջոցառումները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար հիմնովին պետք է վերանայվի նրանց պատրաստման, վերապատրաստման և նշանակման ընթացակարգը, քանի որ առկա վիճակն այդքան էլ արդյունավետ չի գործում և չի ապահովում քրեակատարողական ծառայողներին պատշաճ գիտելիքներով ու հմտություններով, որոնց իմացությունն ու ապահովումն անհրաժեշտ են կալանավորման կամ պատժի կատարման ընթացում՝ առաջնահերթ կալանավորված անձանց կամ դատապարտյակների իրավունքների պաշտպանության համատեքստում: Քրեակատարողական ծառայողները նաև ապահովված չեն այնպիսի համազգեստով և սպառազինությամբ, որն անհրաժեշտ է ծառայությունն ու առանձին գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Այդ իսկ պատճառով քրեակատարողական ծառայողների ընտրության՝ արդի պայմաններին համապատասխանող լավարկված նոր մեխանիզմի առկայությունը և նրանց պատշաճ համազգեստով ու այլ պայմաններով ապահովելը համարվել է այս բարեփոխման հիմքը: Քրեակատարողական ծառայողների 1744 հաստիքներից հայեցակարգը մշակելու դրությամբ թափուր էր միայն 96-ը (ընդհանուր թվի 5,5%), որոնցից մեծամասնությունն անվտանգության ապահովման կամ պահպանության ապահովման բաժինների ծառայողների հաստիքներն են: Բացի այդ, քրեակատարողական ծառայոնղների մեծամասնությունը նույն անվտանգության ապահովման կամ պահպանության ապահովման բաժինների ծառայողներն են (տարբեր քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների 85-90% այդ բաժնի ծառայող են) և նրանք առավել շատ են շփվում կալանավորված անձանց և դատապարտյալների հետ՝ ելնելով իրենց գործառույթներից, ներառյալ՝ հերթափոխով ծառայությունը կազմակերպելու ժամանակ: Հետևաբար, այդ երկու բաժիններից բարեփոխումը նախաձեռնելն առավել նպատակահարմար է և կհանգեցնի կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ անմիջականորեն շփվող քրեակատարողական ծառայողներին անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ տրամադրելով՝ անհրաժեշտ բարեփոխում իրականացնելուն: Քրեակատարողական հիմնարկների այդ երկու բաժինների գործառույթների բազմազանությունն ու առանձնահատկությունները գործնականում չեն բացառում իրավիճակներ, երբ նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն աջակցում են պահպանության ապահովման բաժնի ծառայողների գործառույթների իրականացմանը և հակառակը: Դա պայմանավորված է ինչպես պահպանության ապահովման բաժնի ծառայողների ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես՝ քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակակետերում, այնպես անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից քրեակատարողական հիմնարկկների ներսում կազմակերպվող միջոցառումների քանակով ու բազմազանությամբ: Հետևաբար, քրեակատարողական հիմնարկների այդ երկու առանձին ստորաբաժանումների ծառայողների կողմից փոխադարձ օգնությունն առկա է անգամ բաժինների առանձնացված լինելու դեպքում: Բարեփոխումը նախատեսվում է սկսել մեկ քրեակատարողական հիմնարկից հետագայում այն իրականացնելով նաև այլ քրեակատարողական հիմնարկներում: «Սևան» քրեակատարողական հիմնարկում անվտանգային միասնական համակարգի ներդրման դեպքում հնարավոր կլինի մեկ քրեակատարողական հիմնարկի օրինակով ստեղծել ստորաբաժանման բարեփոխված աշխատանքային պայմաններ, փորձարկել այն, վերազինել քրեակատարողական ծառայողներին թե՛ գիտելիքներով, թե՛ համազգեստով ու այլ պայմաններով, գործնականում բացահայտնել նոր համակարգի հնարավոր բացերը, շտկել դրանք և լրամշակումից հետո ներդնել այլ քրեակատարողական հիմնարկներում: Քրեակատարողական ծառայողների թեկնածուների մասնագիտական պատրաստումը բարդ ընթացակարգով է լինելու՝ որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով և բաղկացած է լինելու հետևյալ փուլերից՝ ուսումնական դասընթաց, որը տևելու է երեք ամիս, ավարտական քննություն, որն անց է կացվելու դասընթացում ներառված թեմաների և առարկաների շրջանակներում, եթե ուսումնական դասընթացի ընթացիկ ստուգումները դրական են (նախնական ուսումնական պլանները կազմված են), ստաժավորում քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկում, որը տևելու է մեկ ամիս, ստաժավորման արդյունքների ամփոփում, ավարտական վկայականների տրամադրում և պաշտոնի նշանակում: Վերը նշված մասնագիտական պատրաստման բոլոր բաղադրիչները վերահսկվելու են Արդարադատության նախարարության կողմից, և հետագայում այդ գործընթացում բացահայտված առանձնահատկությունները հաշվի են առնվելու մյուս քրեակատարողական հիմնարկներում նոր մոդելը ներդնելիս՝ մեթոդական շտկումներ իրականացնելով:
0 2438

В стадии разработки

Обсуждалось 19.04.2023 - 04.05.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ ներքին գործերի նախարարությունում ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումներն իրականացնել առանց նախապես չհամաձայնեցնելու ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված: Միևնույն ժամանակ, Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զերծ մնալ տեղեկատվության արտահոսքից՝ էտապավորվող և ուղեկցող անձանց անվտանգության նկատառումներից ելնելով:
0 2992

В стадии разработки

Обсуждалось 17.03.2023 - 01.04.2023

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ (ՓՈԽԱԴՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը:                                                                           
0 2824

Обсуждалось 14.03.2023 - 29.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 26-ի N 110-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 26-ի N 110-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերից նախատեսել բացառություն հետախուզական և հակահետախուզական գործունեության բնագավառի իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի որոշակի փաստաթղթերի կնքման համար:
0 3621