Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 18.05.2022 - 02.06.2022

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել Արդարադատության նախարարության իրավասության շրջանակի հստակեցումը՝ իրավական հիմք ստեղծելով հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում մոնիթորինգի և գնահատման իրականացման համար:
0 3231

Обсуждалось 18.05.2022 - 02.06.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 71-Ն որոշման հավելված N 2 4-րդ կետի համաձայն՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանվել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին): Տեսչական մարմինը իրականացնում է պետական վերահսկողություն Կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման հավելված N 3 (այսուհետ՝ Որոշում) սահմանված ստուգաթերթի հիման վրա: Նշված ստուգաթերթի հարցաշարի հարցերը նախատեսված են միայն ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և մազութի ստուգման համար: Հաշվի առնելով վերոգրյալը, և այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագրում ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներ արդեն իսկ ներառված են, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում սահմանել համապատասխան հարցեր՝ ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար: Որոշմամբ հաստատված ստուգաթերթով Տեսչական մարմինը պետական վերահսկողություն է իրականացնում  միայն ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և մազութի նկատմամբ, մինչդեռ ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգում Տեսչական մարմնի կողմից չի իրականացվում: Նախագծի ընդունման նպատակն է Տեսչական մարմնի կողմից իրականացվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և մազութի նկատմամբ վերահսկողության իրականացման ստուգաթերթում կատարել համապատսխան փոփոխություններ և լրացումներ, որի շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն կունենա իրականացնել ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի սահմանված պահանջների նկատմամբ օրենսդրությամբ իրեն վերապահված պատշաճ վերահսկողություն:  Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթի հաստատումը:
0 3109

В стадии разработки

Обсуждалось 18.05.2022 - 07.06.2022

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏՈՄ ԴԱՎԻԴ ՍԵՎԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԺԱԿԻ ԲԱՆԴԻԿՅԱՆԻՆ, ՌՈՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺԱՆ ԼԻՈՆԵԼ ՌԱՖԱՅԵԼԻ ՊԱՍՔԻՆՅՈՒՍԻՆ, ԷՄԻԼ ՀԵՆՐԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԷԴՈՒԱՐԴԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանին,  Ռոմեն Հովհաննես Ժան  Լիոնել  Ռաֆայելի Պասքինյուսին, Էմիլ Հենրիի Պետրոսյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին
0 3016

Обсуждалось 18.05.2022 - 02.06.2022

ՀՀԿՀ 52-101-2022 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԳԵՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐՈՒՄ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՄՊՈԶԻՏ ԱՄՐԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նշված կանոնների հավաքածուի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է շինարարությունում պոլիմերային կոմպոզիտ ամրանների կիրառելիության ապահովման և շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությամբ: Կանոնների հավաքածուն ներառում է տարբեր բաղադրանյութային պոլիմերային կոմպոզիտ ամրանների կիրառման, դրանցով ամրանավորված կոնստրուկցիաների հաշվարկման, նախագծային լուծումներին, կոնստրուկտավորման, պատրաստման և աշխատանքների ընդունման պայանջների ու պայմանների ապահովման մանրամասներ` հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմանները, շրջակա միջավայրի և շահագործման պայմանների ազդեցությունը, բաղադրանյութի տեսակներն ու ֆիզիկամեխանիկական հատկությունները, տեխնիկական բնութագրերն ու առանձնահատկությունները:
0 3238

Обсуждалось 17.05.2022 - 01.06.2022

ՀՀՇՆ 13-02- «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում, քաղաքային և գյուղական համայնքներում՝ այդ թվում Երևան քաղաքում ծավալված շինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, որի համար խորհրդային տարիներին մշակված նորմերի կիրառումը այլևս արդիական չէ, չի բխում քաղաքաշինության բնագավառի արդի պահանջներից:
0 3779

В стадии разработки

Обсуждалось 17.05.2022 - 06.06.2022

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային  զորակոչից տարկետում տալու մաuին
0 2970

Обсуждалось 17.05.2022 - 02.06.2022

ԷՄԻԼ ԱՐԱՅԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էմիլ Արայիկի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 3155

В стадии разработки

Обсуждалось 17.05.2022 - 01.06.2022

«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է միջոցառման մեջ ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում գործատուին տրամադրել միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 500.0 հազ. դրամի չափով՝ փոխհատուցելու աշխատանքի համար անհրաժեշտ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված խելամիտ հարմարեցումների համար կատարված ծախսերը, իսկ տեսողական կամ հենաշարժողական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար ուղեկցող ունենալու համար տրամադրել անհատույց դրամական օգնություն մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` նվազագույն ամսական աշխատավարձի չափով և փոխհատուցել տրանսպորտային ծախսերը մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` առավելագույնը 100 000 դրամի չափով։
8 3579