Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 11.07.2022 - 26.07.2022

ԱՂԱՍԻ ԲԱԳՐԱՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Աղասի Բագրատի Ղազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը
1 3300

Обсуждалось 11.07.2022 - 26.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար թեստավորման կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշման ձևակերպումները համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի ձևակերպումներին:
0 2997

Обсуждалось 11.07.2022 - 26.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1286 որոշման նախաբանում նշված հղումը համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասին:
0 3323

В стадии разработки

Обсуждалось 11.07.2022 - 26.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1015 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին»Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշումն ուժը կորցրած ճանաչել:
0 3031

В стадии разработки

Обсуждалось 11.07.2022 - 26.07.2022

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ոստիկանության Բժշկական վարչության պոլիկլինիկան հնարավորություն կստանա լիցենզիա ունենալու:
0 3842

В стадии разработки

Обсуждалось 11.07.2022 - 26.07.2022

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագիծ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ-հետախուզական օրենքի հասկացութական ապարատը համապատասխանեցնել քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում օգտագործվող դեֆինիցիաներին, ինչպես նաև ապահովել օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական ու քրեաիրավական նորմերի ներդաշնակ իրացումը:
6 5116

Обсуждалось 08.07.2022 - 29.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետություն այլ երկրներից ներմուծվող նոր արտադրատեսակների առկայությամբ, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ։ Միաժամանակ, հարցի հրատապությունից, տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև գործարարար միջավայրին աջակցելու նպատակով՝ որոշման նախագծի 3-րդ կետով նախատեսվել է անմիջապես գործողության մեջ դնել արտադրանքի ցուցանիշներին վերաբերող որոշ դրույթներ։
0 3307

Находится в правительстве РА

Обсуждалось 08.07.2022 - 24.07.2022

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
0 4070

В стадии разработки

Обсуждалось 08.07.2022 - 25.07.2022

«ԱԴԱՊՏԻՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունը 2010 թ. վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան` ստանձնելով պարտավորություն ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին: Ներկայումս հաշվանդամություն ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում պետական ադապտիվ սպորտի կառույց չի գործում, սակայն հաշվի առնելով վերջին ռազմական իրադարձությունները Հայաստանի Հանրապետությունում և դրա հևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց քանակի ավելացումը և նրանց շրջանում սպորտի և հոգեբանական աջակցության միջոցով վերականգնողական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը և հետագայում նրանց ադապտիվ սպորտ ընդգրկելու հնարավորությունը՝ խիստ կարևոր ենք համարում ադապտիվ սպորտի կենտրոնի ստեղծումը։ 
2 3332