Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 08.09.2022 - 23.09.2022

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 1425-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի և/ կամ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով:
0 3073

Обсуждалось 07.09.2022 - 30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2927

Обсуждалось 07.09.2022 - 22.09.2022

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման կարգավորումների մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ:
0 2874

Обсуждалось 07.09.2022 - 22.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման N 3 hավելվածը լրացվել է նոր 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով. «19. ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պետական սահմանի անցման կետ (ռեժիմային գոտիներ) մուտքը (ելքը) թույլատրելիս սահմանապահ զորքերը օրենքով նախատեսված դեպքերում տալիս են այցելության մուտքի վիզա, տարանցիկ մուտքի վիզա կամ անձնագրերում հատուկ նշում կատարելու հետ կապված գործառույթներ։ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պետական սահմանի անցման կետ (ռեժիմային գոտիներ) մուտքը (ելքը), բացառությամբ օդանավակայաններում գտնվող անցման կետերի, թույլատրելիս սահմանապահ զորքերը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով հանձնում են իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը։ 21. Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգի խախտման դեպքեր հայտնաբերելիս սահմանապահ զորքերը քննում և իրականացնում են վարչական վարույթ:
1 2529

В стадии разработки

Обсуждалось 07.09.2022 - 23.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման ծառայությունների համար գործող սակագների ժամկետ սահմանել 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։     
0 2965

В стадии разработки

Обсуждалось 07.09.2022 - 22.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 83-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1331-Ն ՈՐՈՇՈՒՄՆՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Որոշման նախագծով սահմանվում է, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների, թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման ժամանակ առաջնորդվել 2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N30 որոշման N13 և N14 հավելվածներով և 2014 թվականի նոյեմբերի 6-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի N 199 որոշման դրույթներով սահմանված կարգավորումներով։
0 2611

Обсуждалось 06.09.2022 - 08.05.2023

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 884-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի` սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման թույլտվության տրամադրման համար հիմք են հանդիսանում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից լիազորված մարմնին տրամադրած կենդանական աշխարհի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Կենսաթոշակային տարիքի անձինք՝ սիրողական ձկնորսության դեպքում ազատվում են բնօգտագործման վճար վճարելու պարտավորությունից։ Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա։
1 3237

Обсуждалось 06.09.2022 - 21.09.2022

«ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հիմք ընդունելով «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի (ԿԶԿ) 4-րդ հոդվածի, ինչպես նաև ԿԶԿ Չորրորդ Վերանայման կոնֆերանսի Եզրափակիչ հռչակագրի դրույթները՝ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել սույն օրենքի ընդունմանը: Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կարգավորում է կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։
0 3287

Обсуждалось 06.09.2022 - 22.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում։ Ռազմավարության իրականացմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափորոշիչներին ներդաշնակեցված սննդամթերքի անվտանգության համակարգի ներդրումը, ինչը նվազագույնի կհասցնի սննդային գործոնով պայմանավորված առողջության վրա ազդեցության ռիսկերը։
1 3625