Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 13.12.2024 - 28.12.2024

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ    Նախագծի ընդունմամբ կապահովվի «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգի հաստատման՝ ՀՀ ներքին գործերի  նախարարին վերապահված լիազորության իրականացումն ու կհաստատվի Ներքին գործերի նախարարության տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը։
0 782

Обсуждалось 02.12.2024 - 17.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն 2020 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 638-Լ որոշման պահանջները
0 826

Проект принят

Обсуждалось 29.11.2024 - 16.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, մասնավորապես` ՀՀ կառավարության 2021թ 15 հուլիսի 1169-Ն որոշմամբ ՆՈՒՀ երում՝ զինծառայողների, մարտական գործողությունների մասնակցած անձանց երեխաների ծախսերի փոխհատուցման 9024.5 հազ. դրամ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թ.մարտի 2-ի թիվ 269 որոշմամբ «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» և «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ներում աշխատող ատեստավորված մանկավարժներին լրավճարի տրամադրման համար հատկացված 2347,1 հազ. դրամ գումարների՝ բյուջեի եկամտային և ծախսային մասերում ներառմամբ։
0 817

Обсуждалось 21.11.2024 - 07.12.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում սահմանել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի ոչ միայն գնահատման, այլ նաև՝ փոխհատուցման կարգը, ինչպես նաև՝ վերանայել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման վերաբերյալ կարգավորումները։
0 1969

Обсуждалось 12.11.2024 - 27.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 22․1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
0 906

Проект не принят

Обсуждалось 25.10.2024 - 10.11.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոինիսի 8-ի № 934-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող կարուսելների (զվարճահարմարանքների) փորձարկում իրականացնելու գործառույթը քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կվերապահվի փորձաքննող կազմակերպությանը, որն անձամբ պատասխանատվություն կկրի իր կողմից տրված փորձարկման ակտի հավաստիության համար։
2 1036

В стадии разработки

Обсуждалось 23.10.2024 - 07.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  Որոշման նախագծի նպատակն է կանոնակարգել հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման,մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար համապատասխան ֆինանսավորում հատկացները գործընթացը։ Ներկայումս հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց այդ օգնության տրամադրումը պահանջում է հանձնաժողովի կողմից լրացուցիչ որոշման ընդունում։ Սա հանգեցնում է գործընթացի անհարկի ձգձգումներ։ Միևնույն ժամանակ հանգուցյալի հարազատները  ոչ լիարժեք են տիրապետում այդ գործընթացների ժամանակացույցին։ Որոշման նախագիծը ենթադրում է օգնության տրամադրման մեխանիզմի փոփոխություն։ Նոր խմբագրությամբ նախատեսվում է, որ գերեզմանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո:Այսպիսով, հանձնաժողովի ստեղծման փաստը կդառնա օգնության տրամադրման միակ հիմքը, և լրացուցիչ որոշում չի պահանջվի:
0 959

Находится в правительстве РА

Обсуждалось 17.10.2024 - 01.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունները բխում են ««Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձևը հաստատելու մասին» որոշման (այսուհետ՝ Որոշում) իրականացման ընթացքում Որոշման կարգավորումներում ի հայտ եկած իրավական բնույթի խնդիրներից, որոնք խոչընդոտում են Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը: Ներկայացված նախագծում համապատասխան փոփոխություններ, լրացումներ կատարելու միջոցով առաջարկվում է կարգավորել առաջացած խնդիրները։ Առաջարկվող փոփոխություններով  կհստակեցվեն Որոշման մի շարք դրույթներ, կկարգավորվի իրավական բնույթի մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ են եկել իրավակիրառ պրակտիկայում, որոնք խոչընդոտ են հանդիսանում Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը.
1 1483

В стадии разработки

Обсуждалось 13.09.2024 - 28.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կամ այն մերժելու գործողությունների իրականցնող լիազոր մարմնի անվանումը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով սահմանված հավելվածի  6.1.-ին կետի դրույթներին։
0 1482