Проект принят Обсуждалось 17.04.2023 - 02.05.2023 ՀՀՇՆ 31-04.03- «ՇԵՆՔԵՐ ԵՎ ՍԵՆՔԵՐ ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ, ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԳԱԶԱՆԱԲՈՒԾԱԿԱՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ (2-ՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) Սույն նորմերը տարածվում են նոր, վերակառուցվող անասնաբուծական, թռչնաբուծական և գազանաբուծական շենքերի, շինությունների և սենքերի նախագծման վրա, որոնք նախատեսված են գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և շեդերում պահվող գազանների ու ճագարների համար: Նորմերը տարածվում են նաև կենդանիների, գազանների և թռչունների պահվածքի համար անասնաբուժական օբյեկտների շենքերի և սենքերի նախագծման վրա: 13 0 0 2110
Проект принят Обсуждалось 23.03.2023 - 07.04.2023 «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ (1-ԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) Սույն նորմերը տարածվում են տարածքների, շենքերի և շինությունների` վտանգավոր երկրաբանական երևույթներից (գործընթացներից) (սողանքներից, փլուզումներից, կարստից, սելավաջրերից, ձնահյուսերից, մակսառցաշերտի գոյացումից, թերմոկարստից, ջրամբարների, լճերի և գետերի ափերի` ջրհեղեղից և ջրածածկումից տարածքների վերափոխումից) և դրանց համակցություններից ինժեներական պաշտպանության կառույցների և միջոցառումների (այսուհետ`ինժեներական պաշտպանություն) վրա: Սեյսմիկ տարածքներում, այլ վտանգավոր պրոցեսների զարգացման և հատուկ հատկություններով գրունտների (նստվածքային, փքվող, աղակալվող և այլն) տարածքներում, ինչպես նաև լրամշակվող տարածքներում, ինժեներական պաշտպանություն նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմերի լրացուցիչ պահանջները: 12 1 0 1799
Обсуждалось 27.02.2023 - 15.03.2023 Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումներում լիազորող նորմ ամրագրելու մաին 2 2 0 2418
Обсуждалось 13.10.2022 - 28.10.2022 ՀՀՇՆ 32-01-2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում ծավալված ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, ինչի համար դեռևս 2000 թվականին մշակված նորմերի դրույթներն այլևս արդիական չէ, չի բխում միջազգային, ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջներից: 6 1 0 4425
Обсуждалось 19.08.2022 - 03.09.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի հավելվածի 103-րդ կետում կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացվել են առավելագույնս պարզեցված և մատչելի բովանդակությամբ՝ ընդլայնելով նշված կարգավորման շրջանակները, որով սահմանվել են պահանջներ բնակելի, հասարակական և արտադրական շենքերում նախատեսվող՝ թեթև ծավալային կշռով շինարարական նյութերի կիրառմամբ միջնորմների կառուցման ընդհանուր պահանջներ՝ առանց սահմանափակելու դրանց կառուցման համար օգտագործվող թեթև շինարարական նյութերի տեսականին: 5 1 0 2960
Проект не принят Обсуждалось 22.06.2022 - 08.07.2022 Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Առևտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարման շրջանակներում և պայմանավորված է մասնավորապես՝ 2022 թ․ փետրվարի 17-ի Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին N 185 - Ն որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմ նախատեսելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող ներդրումային ծրագրերին և տնտեսական աջակցության ծրագրերին հավանություն տալու մասին որոշումների ընդունման իրավական հիմքերը հաճախ խնդրահարույց են լինում (օրինակ՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշում)՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաև Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության իրավասությունը համապատասխան լիազորող նորմով սահմանելու նպատակով։ 0 1 0 2830
Обсуждалось 29.04.2022 - 14.05.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվում է հստակեցնել վերը նշված որոշումների նախաբաններում օգտագործվող օրենքի անվանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-281-Ն ՀՀ օրենքով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի անվանումը փոխվել է։ 0 0 0 3014
Обсуждалось 27.04.2022 - 12.05.2022 ՀՀՇՆ 40-01.03-2022 «ԿՈՅՈՒՂԻ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին: 8 0 0 3443
Обсуждалось 26.04.2022 - 11.05.2022 «ՀՀՇՆ 31-02- «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է համայնքային բնույթ կրող քաղաքաշինական այն խնդիրների լուծման և կարգավորման անհրաժեշտությամբ, որոնք պայմանավորված են անհատական բնակելի տների առանձնահատկություններով և պահանջում են տարբերակված լուծումներ, մասնագիտական հատուկ մոտեցումներ, պարտադիր կատարման ենթակա սահմանափակումներ՝ գյուղական, ինչպես նաև քաղաքային խիտ և խառը կառուցապատման միջավայրում (տարածքներում): 7 0 0 4090