Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 26.02.2024 - 12.03.2024

«Արդարադատության նախարարի 2023 թվականի հուլիսի 11-ի N 385-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Արդարադատության նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել և գործարկել սնանկության վարույթում աճուրդների էլեկտրոնային եղանակով իրականացման համակարգը՝ սնանկության էլեկտրոնային համակարգին համահունչ, կարգավորել այդպիսի աճուրդների կազմակերպման և անցկացման գործընթացները:
0 2219

В стадии разработки

Обсуждалось 16.02.2024 - 02.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1429-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Շրջակա միջավայրի նախարարության կողմից, իր իրավասության շրջանակներում տրամադրվող կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործման պայմանագրերի կնքման և տրամադրման գործընթացներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» (nature.e-gov.am)  համակարգի միջոցով։
1 1990

Обсуждалось 02.02.2024 - 17.02.2024

«ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1093-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1849-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի դատական էլեկտրոնային համակարգի և էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջև տվյալների փոխանցումը, դատարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու սնանկության կառավարչի միջև էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության իրականացումը, դրանց ինտեգրումը, փոխգործելիությունը և անխափան աշխատանքը:
1 2521

Обсуждалось 29.01.2024 - 13.02.2024

«Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծ Նախագծով առաջարկվում է սահմանել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։
3 3200

В стадии разработки

Обсуждалось 22.01.2024 - 10.02.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի օտարման էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխում։
0 1588

Проект принят

Обсуждалось 01.12.2023 - 16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող ընթացակարգը նախատեսում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում դեպի կառուցապատման թույլտվությունների բացառապես առցանց դիմման և տրամադրման համակարգի։ Երկրորդ փուլում Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների ամբողջական շխթան իրականացվելու էլեկտրոնային եղանակով՝ միասնական Համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները:
0 2417

Обсуждалось 29.11.2023 - 15.12.2023

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ Ներկայումս՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրին համապատասխան, ծավալուն աշխատանքներ են տարվում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման գործառույթների իրականացման կայուն մեխանիզմների արմատավորման ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ, պետական շահագրգիռ մարմինների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀՀ Ազգային ժողովի գործընկերների հետքննարկումներ են իրականացվել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առավել սկզբունքային և երկրաժամկետ ռազմավարական լուծումների ձևավորման շուրջ: Քննարկումների արդյունքում արձանագրվել է բնագավառում համակարգային լուծումներ ամրագրելու, դրանից ելնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու և նախատեսվող բարեփոխումները մեկ միասնական նախագծի ներքո ամփոփելու անհրաժեշտությունը: Օրենքի ընդունմամբ կվերանա կարճ ժամանակահատվածում էլեկտրոնային հարթակի գործարկման նպատակով իրավական ակտերի և տեխնիկական նկարագրի կրկնակի մշակման անհրաժեշտությունը, ինչը կխնայի ժամանակային և ֆինանսական ռեսուրսներ:
1 1664

Обсуждалось 20.11.2023 - 05.12.2023

<<ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ էլեկտրոնային գնումների համակարգի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող երկու փուլով մրցույթի  ընթացակարգի շրջանակում սահմանվող առանձնահատկությունների վերաբերյալ    
0 1737