Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 11.03.2019 - 10.06.2019

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծով նախատեսվում են համապատասխան փոփոխությունների կատարում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների 8-րդ և 9-րդ բաժիններում, որոնք կապահովեն յուրաքանչյուր ժամանակահատվածի համար Իրանի հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման իրականացումը ժամային կտրվածքով։ Միաժամանակ, նախատեսվում է վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով էլեկտրական էներգիայի ներկրման ու արտահանման գործընթացին, հաշվեկշիռը փակող կայանի սահմանմանը, դրան առնչվող իրավահարաբերություններին և 30ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրողներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցողներին բաշխողի կողմից վճարումները երաշխավորող հատուկ հաշվին վերաբերող դրույթներում կատարել խմբագրական բնույթի փոփոխություններ:
0 7414

В стадии разработки

Обсуждалось 26.09.2018 - 16.10.2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման նպատակն է կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-սպառող հարաբերությունների հստակեցում, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնում։
0 7837

Обсуждалось 16.05.2018 - 01.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի №218Ն որոշմամբ սահմանված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի վերակնքման ժամկետը։
0 8003

Обсуждалось 09.04.2018 - 25.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման փոփոխություններին։   
0 8785

Обсуждалось 09.04.2018 - 25.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նպատակ ունենալով բարելավել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման գործընթացը, մշակվել է որոշման նախագիծ, որով հստակեցվել են նոր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու գործընթացը, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի մշակման սկզբնական փուլում կառուցապատման և ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագծի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցման ժամկետները։
0 8610

Находится в Национальном Собрании РА

Обсуждалось 21.03.2017 - 09.04.2017

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին կետի «հասարակական» բառը փոխարինել «հանրային» բառով, «բաշխման» բառից առաջ դրված «ու» շաղկապը փոխարինել ստորակետով, «բաշխման» բառից հետո ավելացնել «ու մատակարարման» բառերը, «օպերատորի» բառից հետո ավելացնել «էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի» բառերը, «ծառայության իրականացման» բառերից հետո ավելացնել «Էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առևտրի» բառերը:
0 10754