Обсуждалось 08.11.2019 - 24.11.2019 «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: 1 1 0 8351
Обсуждалось 17.05.2019 - 01.06.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջապահության նախարարության վրա դրված են վերոնշյալ լիազորությունները և նախարարությունը պատասխանատվություն է կրում դրանք բարձր մակարդակով իրականացնելու հարցում, նպատակահարմար է, որ առողջապահության նախարարի կողմից առաջադրված ներկայացուցիչը ևս ներգրավված լինի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում: Սա թույլ կտա մշտադիտարկել տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունների որակը, կնպաստի զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի կողմից տրվող եզրակացությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև առավել թափանցիկ և արդյունավետ կդարձնի զորակոչիկների բժշկական հետազոտումը և փորձաքննությունը: 3 0 0 8687
Обсуждалось 25.03.2019 - 10.04.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ շահառուների շրջանակի ընդլայնման, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության շրջանակներում տվյալ բուհում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) պահանջի, ինչպես նաև սահմանված չափանիշների սահմանային արժեքների փոփոխության անհրաժեշտությամբ: Հստակեցվել է Որոշման 1-ին կետի բանաձևը: Որոշման 3-րդ կետի փոփոխությամբ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները: Հավելվածի 5-րդ ենթակետի փոփոխությամբ դիմորդի՝ հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, իջեցվել են որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված կրթական ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները՝ նշանակալի նվաճումների հաշվարկման 100 բալային առավելագույն միավորների սահմանաչափը՝ 80 միավոր՝ նկատի ունենալով, որ հարցազրույցի փուլը հանվել է և նախատեսված չափորոշչի համար սահմանված 20 բալային միավորը պակասել է: Միաժամանակ հստակեցվել են միջին որակավորման գնահատականը և ներդրվել է դրա հաշվարկման բանաձև, ինչի արդյունքում տարկետման իրավունքի հավակնություն ձեռք բերելու շեմը մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 60 միավորի փոխարեն սահմանվել է 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 65-ի փոխարեն 51 բալային միավոր: Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության(այսուհետ՝ Մեթոդաբանություն) մեջ: Տարընթերցման տեղիք տվող «scholarship» բառը հանվել է, իսկ դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ: Մեթոդաբանության 4-րդ կետը հստակեցվել է՝ նախատեսվել է միջին որակավորման գնահատականի հաշվարկման հստակ բանաձև: 80 34 18 17600
В стадии разработки Обсуждалось 08.06.2018 - 28.06.2018 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՍԻԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԱՐԹՈՒՐԻ ԼԱՎՉՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԳԱՌՆԻԿԻ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Հովհաննես Վասիլի Հարությունյանին, Լևոն Արթուրի Լավչյանին և Գոռ Գառնիկի Ներսեսյանին տալ տարեկետում մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչ 61 1 3 8729