Обсуждалось 10.07.2019 - 26.07.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 522-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը՝ վերջինիս գործունեությունը համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպմնան և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, դրանով իսկ ապահովելով տեսչական մարմնի բնականոն գործունեությունը։ 8 1 1 8545
Обсуждалось 20.02.2018 - 09.03.2018 ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելուն ուղղված հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 134-րդ կետի 4-րդ ենթակետը: Այն նպատակ ունի հավասարակշռել առողջապահական մարդկային ներուժի հասանելիությունը` աշխարհագրական և/կամ սոցիալ-տնտեսական գործոնների առումով: Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս հստակեցնել և ամբողջականացնել մարզային բժշկական հաստատությունների կադրերով համալրման հիմնախնդիրները, որոշակիացնել նպատակները, իրականացվելիք քաղաքականության ուղղությունները` 2017-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում: 5 2 3 9478