Обсуждалось 17.05.2022 - 06.06.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N899-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հանձնարարականով առաջարկվել է գույքագրել պետական և տարածքային կառավարման յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ, իսկ եթե դրանց անհրաժեշտությունն այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: Ընդ որում, Հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան իրավական ակտերն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022թ. գարնանային հերթական նստաշրջանի ավարտը: Ըստ այդմ, հաշվի է առնվել այն կանխադրույթը, որը նախատեսված է Հանձնարարականի 3-րդ կետով, որ այդ վերջնաժամկետի ավարտից հետո արդեն թույլատրելի չեն համարվելու համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփոխությունների կատարումը (այդ թվում՝ նաև մինչ այժմ ընդունված իրավական ակտերում): Նախագծով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ըստ այդմ՝ ՀՀ ֆինանսների նախարարության հսկողական գործառույթների անխաթար իրականացման շարունակականություն՝ միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգման, այդ նպատակով բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրավորման ուղղությամբ: 0 0 0 3559
Обсуждалось 29.04.2022 - 15.05.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերի նպատակն է օրենսդրորեն կանոնակարգել կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել կառավարությանը՝ սահմանել կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը: Ակնկալվում է ունենալ հստակ ձևակերպված իրավական ընթացակարգեր, որոնք կնախատեսեն կայունացման հաշվին միջոցների առկայության սահմանաչափերը՝ նախատեսելով հաշվի միջին մնացորդի նվազագույն և առավելագույն մակարդակներ։ Կառավարությանը լիազորություն է վերապահվում կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը սահմանելու միջոցով մշակել որոշակի մեխանիզմներ՝ կառավարության պարտքի կառավարման քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու և հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու նպատակով։ 1 0 0 3570
Обсуждалось 29.04.2022 - 15.05.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծի կարգավորման առարկան ռոյալթիի հարկման համակարգն է: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ 1) ձևավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կանխատեսելի հարկային միջավայր, որը նաև կապահովի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մրցունակությունը միջազգային շուկաներում, կնպաստի ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը, 2) մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնել առավել արդարացի և տնտեսագիտական տեսանկյունից առավել հիմնավորված, 3) մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնել մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ՝ դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ։ 0 0 0 4111
Обсуждалось 29.04.2022 - 15.05.2022 ««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծերով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ ՀՀ ֆինանսների նախարարության` թանկարժեք մետաղների ոլորտում գործառույթների արդյունավետ իրականացման համար: 0 0 0 3549
Обсуждалось 12.04.2022 - 27.04.2022 «Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 04/03/2022թ. ընդունված և 12/03/2022թ. ուժի մեջ մտած ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-21-Ն օրենքով կատարված լրացումներով սահմանվել է, որ դրա ընդունումից հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Գնումների մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը, որը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային և թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման վերաբերյալ: Քննարկվող կարգով նախատեսվում է կարգավորել օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով նախատեսված` մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները: 1 0 0 3831
Обсуждалось 24.03.2022 - 08.04.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ «Գնումների մասին» օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգը կհամապատասխանեցվի ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքով սահմանված պահանջներին: 1 1 1 4162
Обсуждалось 24.03.2022 - 08.04.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 21/01/2022թ. ընդունված և 01/06/2022թ. ուժի մեջ մտնող ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքով գործող կարգավորումներում կատարվել են փոփոխություններ, որոնց կիրարկման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոփոխություններ կատարելու ՀՀ կառավարության 06/04/2017թ. N 386-Ն որոշմամբ հաստատված կարգում: Փոփոխությունները բովանդակային առումով կրում են տեխնիկական բնույթ: Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 04.06.2017թ. թիվ 386-Ն որոշման պահանջները կհամապատասխանեն ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին: 1 0 0 3617
Обсуждалось 22.03.2022 - 06.04.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2302-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի իմաստով ծանուցման ենթակա գործունեության տեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին սահմանելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերով առաջարկվում է լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության միասնական իրականացումը, Ծրագրով Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության նպատակները: 0 0 0 4251
Обсуждалось 22.03.2022 - 06.04.2022 «Առեվտրի եվ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: 2 0 0 4416