Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 17.05.2022 - 06.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N899-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հանձնա­րարականով առաջարկվել է գույքագրել պետական և տարածքային կառավարման յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենս­դրական փոփոխություններ, իսկ եթե դրանց անհրաժեշտությունն այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: Ընդ որում, Հանձնարա­րականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան իրավական ակտերն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022թ. գարնանային հերթա­կան նստաշրջանի ավարտը: Ըստ այդմ, հաշվի է առնվել այն կանխադրույթը, որը նախատեսված է Հանձնա­րա­րականի 3-րդ կետով, որ այդ վերջնաժամկետի ավարտից հետո արդեն թույլատրելի չեն համարվելու համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփո­խու­թյունների կատարումը (այդ թվում՝ նաև մինչ այժմ ընդունված իրավական ակտերում): Նախագծով Որոշ­ման նախաբա­նում բացա­կայող՝ Որո­շումն ընդունելու իրա­վական հիմքը սահ­մա­նող՝ լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ըստ այդմ՝ ՀՀ ֆի­նանս­ների նախարարու­թյան հսկողա­կան գոր­ծառույթ­ների անխաթար իրականացման շարունակականություն՝ միջնաժամկետ հեռանկա­րում շահութա­բաժին­ների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործըն­թացի համա­կարգ­ման, այդ նպատակով բյուջետային գործընթացի շրջանակներում շահու­թաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամաս­նությունների ծրագրա­վորման ուղղությամբ:
0 3576

Обсуждалось 29.04.2022 - 15.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերի նպատակն է օրենսդրորեն կանոնակարգել կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել կառավարությանը՝ սահմանել կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը: Ակնկալվում է ունենալ հստակ ձևակերպված իրավական ընթացակարգեր, որոնք կնախատեսեն կայունացման հաշվին միջոցների առկայության սահմանաչափերը՝ նախատեսելով հաշվի միջին մնացորդի նվազագույն և առավելագույն մակարդակներ։ Կառավարությանը լիազորություն է վերապահվում կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը սահմանելու միջոցով մշակել որոշակի մեխանիզմներ՝ կառավարության պարտքի կառավարման քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու և հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու նպատակով։
0 3603

Обсуждалось 29.04.2022 - 15.05.2022

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր  Նախագծի կարգավորման առարկան ռոյալթիի հարկման համակարգն է: Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է՝ 1) ձևավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կան­խա­տե­սելի հարկա­յին միջավայր, որը նաև կապահովի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպու­թյուն­ների մրցունակությունը միջազգային շուկաներում, կնպաստի ոլորտի ներդրումային գրավ­չու­թյան բարձրացմանը, 2) մետաղական օգտակար հանածոների համար վճար­վող ռոյալթիի համակարգը դարձնել առա­վել արդարացի և տնտե­սագիտական տեսանկյունից առավել հիմնավորված, 3) մետաղական օգտակար հանածոների համար վճար­վող ռոյալթիի համակարգը դարձնել մետաղ­­ների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգ­­րե­սիվ՝ դրանով իսկ մետաղ­­ների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հար­­կային եկամուտներ։
0 4126

Обсуждалось 29.04.2022 - 15.05.2022

««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծերով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ ՀՀ ֆինանսների նախարարության` թանկարժեք մետաղների ոլորտում գործառույթների արդյունավետ իրականացման համար:
0 3565

Обсуждалось 12.04.2022 - 27.04.2022

«Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   ՀՀ Ազգային Ժողովի կողմից 04/03/2022թ. ընդունված և 12/03/2022թ. ուժի մեջ մտած ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-21-Ն օրենքով կատարված լրացումներով սահմանվել է, որ դրա ընդունումից հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Գնումների մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը, որը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային և թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման վերաբերյալ: Քննարկվող կարգով նախատեսվում է կարգավորել օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով նախատեսված` մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:  
0 3847

Обсуждалось 24.03.2022 - 08.04.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ «Գնումների մասին» օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգը կհամապատասխանեցվի ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքով սահմանված պահանջներին:      
1 4177

Обсуждалось 24.03.2022 - 08.04.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 21/01/2022թ. ընդունված և 01/06/2022թ. ուժի մեջ մտնող ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքով գործող կարգավորումներում կատարվել են փոփոխություններ, որոնց կիրարկման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոփոխություններ կատարելու ՀՀ կառավարության 06/04/2017թ. N 386-Ն որոշմամբ հաստատված կարգում: Փոփոխությունները բովանդակային առումով կրում են տեխնիկական բնույթ: Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 04.06.2017թ. թիվ 386-Ն որոշման պահանջները կհամապատասխանեն ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին:
0 3641

Обсуждалось 22.03.2022 - 06.04.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2302-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի իմաստով ծանուցման ենթակա գործունեության տեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին սահմանելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերով առաջարկվում է լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության միասնական իրականացումը, Ծրագրով Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության նպատակները:
0 4271

Обсуждалось 22.03.2022 - 06.04.2022

«Առեվտրի եվ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը:
0 4434