Обсуждалось 25.08.2022 - 09.09.2022 ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, կսահմանվեն բարձրագույն խմբի պաշտոններին համարժեք կոչումներ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության համար: 4 8 1 3422
Обсуждалось 13.05.2022 - 28.05.2022 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով Կադաստրի կոմիտեի համակարգում կենտրոնացված արխիվ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 918-Ա և 2021 թվականի հունվարի 14-ի N 8-Ն որոշումներով ամրացված ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի N 8-1/2 հասցեում գտնվող 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մանկաբարձագինեկոլոգիական եռահարկ մասնաշենքը՝ 0.33 հա հողատարածքով, և Բանակի N 8-8 հասցեում գտնվող 2,601.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկհարկանի մասնաշենքը՝ 0.62499 հա հողատարածքով վերադարձվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ արդյունքում վերջինիս հետ համատեղ նոր տարածք ձեռք բերելու գործընթացի դիտարկման հնարավորությամբ: 0 0 0 4273
Обсуждалось 06.05.2022 - 21.05.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է որպես պետական պահպանության շենքերի ցանկում ընդգրկել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի երկու հասցեներում (ք. Երևան, Վաղարշյան 13ա և ք. Երևան, Մոսկովյան 1) գտնվող շենքերը: 0 0 0 3422
Обсуждалось 07.03.2022 - 22.03.2022 ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի ձևը և նկարագիրը սահմանելու մասին»ընդունմամբ կկատարվեն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, ինչպես նաև կապահովվեն Հակակոռուպցիոն կոմիտեի լիարժեք ու պատշաճ գործունեության պայմանները։ 0 1 0 4439
Обсуждалось 19.02.2022 - 06.03.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը վերապահել որոշակի տեսակի հանցագործությունների քննությունը, իսկ մնացյալ կոռուպցիոն հանցագործությունների Կոմիտեի ենթակայությանը վերապահելու համար նախատեսել որոշ վավերապայմաններ, այն է՝ եթե կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։ 0 1 0 4255
Обсуждалось 13.01.2022 - 29.01.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում ներառել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, ինչով պայմանավորված և անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրության ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համապատասխան դրույթների կատարումն ապահովելով «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքներում կատարել համապատասխան լրացումներ: 1 1 0 5030
Обсуждалось 30.12.2021 - 15.01.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է բացառել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի մաս կազմող որոշ, գործնականում չօգտագործվող տարրերի տրամադրումը, փոխարենը նախատեսել առավել հաճախ օգտագործվող տարրեր, ինչպես նաև սահմանել դրանց օգտագործման ավելի երկար ժամկետներ, ինչը պետության բյուջեի համար որևէ ֆինանսկական բեռ չի ներկայացնի: 0 1 0 4891
Обсуждалось 08.12.2021 - 24.12.2021 ««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք օգտագործում են մարտական զենք, իսկ այդ մարմինների շարքում սահմանված չէ ՀՀ քննչական կոմիտեն՝ հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել մշակել ««Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի շրջանակներում վերջինիս կհատկացվի մարտական զենք, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 46-րդ հոդվածում ևս լրացումներ կատարել՝ հստակեցնելով Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող զենքի տեսակը: 1 1 0 6823
Обсуждалось 01.12.2021 - 16.12.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ նախագծերով առաջարկվում է՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող նոր քրեական դատավարության օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից, և ըստ այդմ՝ խմբագրել քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումները, ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործություններով քրեական գործերի նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ քննչական կոմիտեին: 0 1 3 6022