В стадии разработки Обсуждалось 16.08.2022 - 01.09.2022 «Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում, Կառավարության ծրագրին համահունչ, ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը՝ պրոբացիայի ծառայությունը դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ, բացառել տարբերակված մոտեցումը միևնույն կարգավիճակն ունեցող ենթակա պետական մարմինների միջև, ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները և ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունը մոտիվացված և պրոֆեսիոնալ կադրերի համար առավել գրավիչ դարձնելու համար: 48 11 1 6140
Обсуждалось 11.08.2021 - 26.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին սահմանելու անհրաժեշտությամբ: 0 0 0 4543
Обсуждалось 05.03.2021 - 26.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակաուղղված են քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի այլ ժամանակ՝ հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման հնարավորությանը։ 2 0 0 6278
Проект не принят Обсуждалось 17.02.2021 - 04.03.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով արարքները որակելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պաշտպանելով նրանց հրապարակային վիրավորանքից և զրպարտությունից: 3 28 11 13358
В стадии разработки Обсуждалось 07.04.2020 - 22.04.2020 «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով ծառայության ընթացքում այլընտրանքային աշխատանքային ծառայողի այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրվելու հնարավորություն, միաժամանակ չի սահմանում այն հիմքերը, որոնց դեպքում համապատասխան իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է որոշում կայացնել այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող քաղաքացուն ծառայության այլ վայր փոխադրելու մասին: 2 0 2 7576