Проект принят Обсуждалось 27.08.2018 - 12.09.2018 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունման արդյունքում իրավական համապարփակ կարգավորում կստանա Որոշման շահառու հանդիսացող` «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութանն ամրացված շենքերում բնակվող փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց սպասարկմանն ուղղված աշխատանքների իրականացումը, արդյունավետորեն կկարգավորվի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութան գործունեությունը: 1 0 0 8131
Обсуждалось 31.05.2018 - 17.06.2018 Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրության նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի մայիսի 23-ի թիվ 02/16.11/7780-18 հանձնարարականի: Մշակելիս հիմք է ընդունվել 22.05.2018թ. Կառավարության նիստում հաստատված պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ ծառայության առջև դրված խնդիրները և գործառույթները: 4 0 0 9144
Обсуждалось 30.05.2018 - 16.06.2018 Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, համաձայն որոնց Նախարարության կանոնադրությունը հաստատում է վարչապետը՝ համապատասխան նախարարի առաջարկությամբ: 0 0 0 9721
Обсуждалось 27.04.2018 - 13.05.2018 «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ <<Փախստականների և ապաստանի մասին>> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու եղանակով` ապաստանի հայցի վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած բացասական որոշումների դատական կարգով բողոքարկման ժամկետը համապատասխանեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցը դատարան ներկայացնելու ժամկետին: Սահմանել փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցում ստանալու իրավունքը: Բացառել ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց ՀՀ-ում փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրումը: 0 0 0 9330
В стадии разработки Обсуждалось 16.11.2017 - 01.12.2017 ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Հայեցակարգը հիմք է սպորտային զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների մշակման համար, որոնք ենթադրում են պետական և օրենսդիր մարմինների, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային, հասարակական, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցների ջանքերի համատեղում։ Հայեցակարգի նպատակներից են նպաստել արդյունավետ սպորտային զբոսաշրջային համալիրի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել օպտիմալ և անվտանգ պայմաններ արդյունավետ մարզա-առողջարարական զբոսաշրջային միջոցառումների իրականացման համար, ինչը հնարավոր կդարձնի մեծ քանակությամբ քաղաքացիների ներգրավումը սպորտային զբոսաշրջության շարժման մեջ, ձևավորել նոր մոտեցում ակտիվ հանգստի կազմակերպման նկատմամբ, ինչը կնպաստի հոգևոր և ֆիզիկական ինքնահաստատմանը։ 4 0 0 8217
В стадии разработки Обсуждалось 16.11.2017 - 01.12.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ Հայաստանի Հանրապետությունում բակային սպորտի համակարգի կատարելագործում և զարգացման հիմնական ուղությունների նախանշում:Նախագծի նպատակներից են՝ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը, ժամանակակից պահանջներին համապատասխան,հանրապետության տարածաշրջաններում խաղահրապարակների, մարզական բակերի, ակտիվ հանգստի այլ օբյեկտների ստեղծում: 3 0 0 7362
Проект принят Обсуждалось 08.11.2017 - 23.11.2017 «Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2017 թվականի նոյեմբերի 22-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2017 թվականի նոյեմբերի 23-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով: 0 8438
Обсуждалось 29.08.2017 - 13.09.2017 Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը և ցուցանիշների ցանկը հաստատելու մասին Միգրացիոն պրոֆիլը իրենից ներկայացնում է համապարփակ մի փաստաթուղթ, որը պարունակում է մանրամասն վիճակագրական և վերլուծական տեղեկատվություն երկրի ընդհանուր միգրացիոն իրավիճակի, երկրում վարվող միգրացիոն քաղաքականության, գործող օրենսդրության, միգրացիոն գործառույթներ իրականացնող մարմինների, միգրացիոն հոսքերի ծավալների և միգրացիոն երևույթի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեցող այլ հարցերի վերաբերյալ: Միգրացիոն պրոֆիլը նաև միգրացիայի ոլորտում տվյալների կանոնավոր հավաքագրման և շարունակական վերլուծության ինստիտուցիոնալացված գործիք է, ինչպես նաև կարևոր աղբյուր` տեղեկությունների ստացման և տարածման համար: 3 0 0 8463
Обсуждалось 24.08.2017 - 15.09.2017 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.. Նախագծով նախատեսվում է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով մշակել ռազմավարական ծրագիր՝ առաջիկա 20 տարվա համար՝ ըստ առաջնահերթությունների: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համակարգային փոփոխություններ իրականացնել քրեակատարողական համակարգի թե ինստիտուցիոնալ, թե օրենսդրական և թե շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ: Վերոնշյալ բարեփոխումները միտված են ապահովել քրեակատարողական համակարգի աշխատանքի արդյունավետությունը, որի շարունակական իրագործման արդյունքում միայն հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել պատժի նպատակները: 2 0 24 11978