Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 10.12.2020 - 25.12.2020

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միութ­յունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» հա­մա­­ձայ­նագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով և Եվրասիական տնտեսական հանձնա­ժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պար­բե­րութ­յամբ սահմանված պահանջների կատարման անհրա­ժեշ­տությամբ։ Նախագծի կարգավորման առարկան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի սահմանումն է:
0 5184

Проект не принят

Обсуждалось 18.07.2020 - 02.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1354-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1354-ն որոշման 4-րդ հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության (մաքսային մարմնի մասով)» ցանկի 4-րդ կետով տրամադրվող տեղեկատվության՝  ՀՀ մաքսային օրենսդրության փոփոխության հետևանքով բազաների անհամադրելիությամբ և ՀՀ ՖՆ-ում գործող ՀՀ մաքսային վիճակագրական տվյալների մշակման և վերլուծության համակարգչային ծրագրում տեղեկատվության` նոր ձևաչափով ստացվող տվյալների ներառման անհրաժեշտությամբ:
0 5808

Находится в правительстве РА

Обсуждалось 08.04.2020 - 23.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետության տարածքից կենդանի սամույրների արտահանումը դեպի երրորդ երկրներ՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման N1 հավելվածի՝ «Ցանկ այն ապրանքների, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք» պահանջը։
0 5742

Обсуждалось 06.10.2019 - 21.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ « »----------- 2019 թվականի N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է դեղերի գնման ընթացակարգեր իրականացնելիս կառաջնորդվի իրավական միևնույն պահանջներով:
0 7865

Обсуждалось 06.08.2019 - 22.08.2019

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմամբ, մասնավորապես՝ ՀՀ տնտեսավարողների համար ԵԱՏՄ տարածքում կազմակերպվող պետական գնումներին մասնակցելու հնարավորության ստեղծմամբ։
3 12630

Обсуждалось 16.01.2018 - 06.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» N1339-Ն որոշումը լրացվում է նոր 2.1 և 2.2 կետերով.
0 8534

В стадии разработки

Обсуждалось 08.11.2017 - 30.11.2017

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծ ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին   համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: Բացի այդ, հարկ է նշել, որ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ։
2 10402