Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 24.11.2022 - 10.12.2022

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԻԶ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԻԶ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 3003

Обсуждалось 24.11.2022 - 10.12.2022

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ՝ ԻՐ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ  ԱՐԱԳԱԾՈՏՆԻ  ՄԱՐԶԻ  ԹԱԼԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ՝ ԻՐ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2164

Проект не принят

Обсуждалось 24.11.2022 - 10.12.2022

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի շրջանակներում դեպի վերակառուցվող Մ 1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ 37+545 – կմ 71+435 (34 կմ) հատվածի երկայնքով գտնվող հողամասեր մոտեցումներ ապահովելու, ինչպես նաև վերակառուցվող ճանապարհի կմ 41+300 հատվածում դեպի Նոր Եդեսիա համայնք մուտք ապահովելու նպատակով փախհատում կառուցելու համար ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչել
0 2260

Обсуждалось 24.11.2022 - 10.12.2022

«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգի հիմնական նպատակն է կեղտաջրերի հեռացման և մաքրման արդիականացումն ու զարգացման ապահովումը՝ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության բարձրացումը, առողջապահական և բնապահպանական համապատասխան խնդիրների լուծմանն աջակցությունը: Կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգերը հիմնականում գտնվում են անբավարար վիճակում։ Վիճակը հատկապես անբավարար է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից չսպասարկվող բնակավայրերում, որտեղ հիմնականում ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) համակարգեր չկան։ Նեկայում չի իրականացվում տնտեսվարող սուբյեկտների (արդյունաբերական, սպասարկման ոլորտի և այլ կազմակերպությունների) կողմից ջրահեռացման համակարգ արտանետվող կեղտաջրերի քանակական և որոկական մոնիթորինգ, բացակայում է դրանց նախնական մաքրումը։ Ստեղծված իրավիճակը առաջացնում է նաև բնակավայրերում առողջապահական և բնապահպանական խնդիրներ։
0 2612

Проект не принят

Обсуждалось 24.11.2022 - 10.12.2022

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման նպատակն է հանրության գերակա շահ ճանաչել Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման  օտարման շերտի սահմաններում գտնվող  տարածքները:   
0 2609

Обсуждалось 24.11.2022 - 15.12.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
0 3078

Обсуждалось 23.11.2022 - 08.12.2022

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծաղկաձորի համայնքապետարանը  հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 8-ը իրականացվող՝ «Ծաղկաձոր համայնքի  տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի  դրույքաչափերը սահմանելու մասին » Ծաղկաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:Շահագրգիռ անձինք Ծաղկաձոր համայնքի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 8-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում ( www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (meria@tsakhkadzor.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Ծաղկաձորի համայնքապետարան : Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 0223 6 04 02 հեռախոսահամարով:
0 2896

Обсуждалось 23.11.2022 - 08.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույնով Տաշիրի համայնքապետարանը  հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 8-ը իրականացվող՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին » Տաշիր հաամյնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 8-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.tashircity.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Տաշիրի համայնքապետարան : Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 14.30 -ին  Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝  ք.Տաշիր, Վ. Սարգսյան 94 ) տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 0254-2-21-68 հեռախոսահամարով:
0 3096