Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 15.05.2024 - 02.06.2024

«Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիր» Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի բնակավայրերը կհամալրվեն շուրջ 8000 մեղվաընտանիքներով, տարեկան կարտադրվի առնվազն 120000 կգ հավելյալ բարձրորակ մեղր, հնարավորություն կընձեռնվի արդյունավետ օգտագործել սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերահանդակները, և պահպանել Արագածի լանջերին աճող արժեքավոր բույսերի տեսակային կազմը:
3 2254

В стадии разработки

Обсуждалось 15.05.2024 - 02.06.2024

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր Նախագծի ընդունումը կնպաստի ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնմանը, ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերի ավելացում, ինչը կնպաստի անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը:
0 1436

Обсуждалось 14.05.2024 - 04.06.2024

Ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների և դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը և չափանիշները սահմանելու մասին Սույն նախագծով կարգավորվում են ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ՝ ՀԳՄ) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների, ինչպես նաև վերոգրյալ ՀԳՄ-ների կողմից տրամադրված և գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ միասնական և ազգային ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր) ներառելու, հանելու պահանջները։
0 620

Обсуждалось 14.05.2024 - 29.05.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Կարևորվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված հավելվածի կլիմայական  հարաչափերի հստակեցումը՝ վերջինիս կիրառությունը քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար առավել մատչելի դարձնելու նպատակով:  
0 722

Обсуждалось 14.05.2024 - 29.05.2024

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է երկարաձգել 2023թ.-ի նոյեմբերի 22-ին ընդունված թիվ ՀՕ-374-Ն օրենքի անցումային դրույթով նախատեսված ժամկետը՝ հնարավորություն տալով անձանց դիմել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին կազմակերպությունների գրանցումը կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառումը ճանաչելու համար:
8 932

Проект принят

Обсуждалось 14.05.2024 - 29.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեում պահուստային ֆոնդից վճարումների հաշվին իրականացնել վերաձևակերպումներ՝ չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար։
0 609

Обсуждалось 14.05.2024 - 29.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումներն իրականացնող փորձագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 1795-Ն որոշման 1-ին կետում ««Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն» բառերը փոխարինել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:
0 1276

Обсуждалось 14.05.2024 - 29.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 1397-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի  17-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում  իրականացվող փորձաքննությունների վճարները սահմանելու մասին» N 1397-Ն որոշումը:
0 1206

Обсуждалось 14.05.2024 - 29.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում թեստավորման ողջ գործընթացն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ բուժաշխատողների ռեգիստրի միջոցով և ժամանակի առումով գործընթացի տևողությունը էականորեն կրճատվում է։ Նախատեսվում է թեստավորման հայտարարությունը տեղադրել բուժաշխատողների ռեգիստրում և ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում և բուժաշխատողներին համապատասխան ծանուցումներն ուղարկել բուժաշխատողների ռեգիստրի տվյալ բուժաշխատողի անձնական հաշվին։
0 1094