Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 19.01.2026 - 06.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 488-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կկանխի ջրային ռեսուրսների գերշահագործումը, կնպաստի ջրային ռեսուրսների պահպանությանը և արդյունավետ օգտագործմանը, որոշումների կայացմանը, ինչպես նաև կնպաստի ՀՀ 13.11.2025թ. «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-380-ն օրենքի պատշաճ իրավակիրարկմանը։
Մնաց {days} օր
0 691

Обсуждалось 19.01.2026 - 04.02.2026

«2026 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ծավալները հաստատելու, դրանց նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2026 թվականին «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կիրարկման ապահովում
Մնաց {days} օր
0 677

Обсуждалось 19.01.2026 - 03.02.2026

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է կենսաթոշակների և պարբերական բնույթի այլ վճարների (այդ թվում նաև պարգևավճարների, ծերության նպաստների, հաշմանդամության նպաստների, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների) անկանխիկ եղանակով վճարման մասով Կառավարությանը վերապահված լիազորությունների իրացումն է՝ ի կատարումն 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած Կառավարության N 44 նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականի և ուժի մեջ մտած՝  «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-483-Ն և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-482-Ն օրենքների։ Նախագծով նախատեսվում է նաև՝ · 01.04.2026 թվականից  կենսաթոշակը վճարել բացառապես անկանխիկ եղանակով։ · սահմանել 01.01.2026-31.03.2026 ժամանակահատվածում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակի վճարման եղանակի փոփոխությունն ապահովող կարգավորումներ։
Մնաց {days} օր
2 704

Обсуждалось 19.01.2026 - 04.02.2026

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Ներկայացված Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի հոգեբուժական կազմակերպություններում իրականացնել արտագնա դատական նիստեր՝ այդկերպ ապահովելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը իրենց վերաբերյալ իրականացվող վարույթներին այն դեպքերում, երբ հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրանց՝ դատական նիստին մասնակցության ապահովումը։ Բացի այդ, կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝   քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելը և անվտանգության միջոցի կիրառման հարցը քննարկելը դատավարական սեղմ ժամկետներում իրականացնելու համար։
Մնաց {days} օր
0 830

Обсуждалось 19.01.2026 - 03.02.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 355-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ            Տնտեսության կայուն և հավասարակշռված զարգացման ապահովման, արտադրական հիմքի ամրապնդման, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավման նպատակով անհրաժեշտ է խթանել արտադրական նոր հզորությունների ստեղծումն ու արդիականացումը։ Մշակող արդյունաբերությունը հանդիսանում է տնտեսության առանցքային ճյուղերից մեկը։
Մնաց {days} օր
0 642

Обсуждалось 16.01.2026 - 31.01.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան, որում ներառվել են ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 20 բնակավայրերով. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, որում ներառվել են ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 28 բնակավայրերով. ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, որում ներառվել են ներկայիս Եղեգնաձոր, Առենի և Եղեգիս համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով: Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված է լինելու թվով 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է երեք համայնք: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություններ, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:
Մնաց {days} օր
52 2302

Обсуждалось 16.01.2026 - 09.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ««ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ շրջակա միջավայրի նախարարությունը կստանա այդ հողամասերի նկատմամբ նախագծով սահմանված գործառույթների իրականացման լիազորություններ, կապահովվի պետությանը վերադարձված պետական սեփականություն հանդիսացող հողամասերում առկա արժեքավոր էկոհամակարգերի պահպանությունը՝ մինչ դրանց չափագրման և սահմանների ճշգրտման աշխատանքների իրականացումը, կարձանագրվեն այդ հողամասերի նախնական սահմանները, որոնք հիմք կհանդիսանան չափագրման և սահմանների ճշգրտման աշխատանքների իրականացման համար: Արդյունքում՝ կապահովվեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով և հարակից այլ օրենքներով սահմանված պահանջները:
Մնաց {days} օր
0 717

Обсуждалось 15.01.2026 - 01.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաստատել  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեն Թույլատրել Գավառ համայնքի ղեկավարին՝ 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել ավագանու որոշմանը չհակասող վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 20 %:
Մնաց {days} օր
0 667
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: