Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 19.12.2024 - 03.01.2025

«ՀՀՇՆ 31-03.08-2024 «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին  համահունչ նոր ազգային «Առողջապահական օբյեկտներ․ Առաջնային բուժօգնության շենքեր և շինություններ․ Նախագծման նորմեր» ՀՀ շինարարական նորմեր: ՀՀ տարածքում ներկայումս մարզական նշանակության շենքերի և համալիրների նախագծումն իրականացվում է «ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերով: Նշված նորմերը չեն արտացոլում առողջապահական օբյեկտների, առաջնային բուժօգնության շենքերի և շինությունների, համալիրների արդի, գիտահենք և լավագույն միջազգային, նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջները:  
Մնաց {days} օր
0 2422

Обсуждалось 19.12.2024 - 04.01.2025

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով հստակեցվում է հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի հավելման չափը, հավելումներ են սահմանվում ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված անձնակազմի, կանանց գումարտակում ծառայության նշանակված կին զինծառայողների, սերժանտական կամ հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցողների, օտարերկրյա պետությունների (բացառությամբ՝ ՌԴ) ռազմաուսումնական հաստատություններում առանց կրթաթոշակ ստանալու ուսումնառություն անցնող պարտադիր զինծառայողների համար: 
Մնաց {days} օր
3 3148

Обсуждалось 19.12.2024 - 03.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ (ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ) ԾՐԱԳԻՐԸ ՈՒ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 591 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Անվտանգ քաղաքաշինական միջավայրի ձևավորում, բնակչության կենսագործունեության համար անվտանգ և կայուն պայմանների ստեղծում, կամրջային կառուցվածքների սեյսմիկ խոցելիության մակարդակի և սեյսմիկ ռիսկի նվազեցում։
Մնաց {days} օր
0 3195

Обсуждалось 18.12.2024 - 03.01.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N922-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ մուտք գործելուց նույնականացման արդյունքում հարկային մարմնի տեղեկատվական համակարգը ինքնաշխատ շնորհում է հարկ վճարողի հաշվառման համարը` առանց դիմումի ներկայացման։ Եթե ֆիզիկական անձն ունի ՀՎՀՀ, ապա անձնական գրասենյակ էջում ցուցադրվում է ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն։
Մնաց {days} օր
0 2922

Обсуждалось 18.12.2024 - 03.01.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում միասնական/համանման քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
1 4077

Обсуждалось 18.12.2024 - 02.01.2025

ՀՀՇՆ «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն նորմերը տարածվում են քաղաքաշինական գործունեության հետևյալ տեսակների վրա՝ նախագծում, շինարարություն, վերակառուցում, հիմնանորոգում, օբյեկտների քանդում (շինարարության կազմակերպման մասով):Սույն նորմերի պահանջները տարածվում են քաղաքացիական և արդյունաբերական նշանակության օբյեկտների վերաբերյալ նախագծերի իրականացման աշխատանքների վրա, ինչպես նաև ուղղված են գոյություն ունեցող օբյեկտների (կամ կառուցապատման)  պայմաններում արդյունաբերական տարածքների վերապրոֆիլավորմանը։Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար սահմանվում են հատուկ պահանջներ, որոնք կապված են ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման հետ։
Մնաց {days} օր
0 2886

Обсуждалось 18.12.2024 - 08.01.2025

ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ տնտեսավարողներին հնարավորություն կտրվի ՎՎՀԿԿ համակարգի ներդրման գործընթացն առավել արդյունավետ և գրագետ իրականացնել։ ՎՎՀԿԿ համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք նախապատրաստական քայլեր, որոնց ոչ պատշաճ կամ թերի կատարումը կարող է հանգեցնել ՎՎՀԿԿ համակարգի անարդյունավետ ներդրմանը և կառավարման դժվարություններին, մինչդեռ ՎՎՀԿԿ համակարգի արդյունավետության հիմքը հանդիսանում է ՎՎՀԿԿ ծրագրի գրագետ մշակումը, համակարգի կիրառման հետևողական հսկողությունը և շեղումների դեպքում՝ ճիշտ միջոցառումների իրականացումը: Նախագծի ընդունումը կնպաստի ձեռնարկություններում անվտանգ սննդամթերքի թողարկմանը, վտանգների կանխարգելմանը, ռիսկերի գնահամանն ու կառավարմանը, տեղական արտադրության անվտանգության նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից ՄՄ, Եվրամիության և այլ երկրներ սննդամթերքի արտահանմանն ու տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը:
Մնաց {days} օր
0 5064
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: