Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 22.02.2023 - 09.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության նշված որոշման մեջ կատարել փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց օգտվել անվճար դեղեր ստանալու իրավունքից: Նշված փոփոխության արդյունքում շահառուների ցանկում ընդգրկված անձիք կապահովվեն 100 տոկոս անվճար դեղերով: 
0 3548

В стадии разработки

Обсуждалось 15.02.2022 - 03.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը բխում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից և ՀՀ վարչապետի «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 1316-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջներից: Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-ն որոշման դրույթները և կիրառվող հասկացությունները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին և կիրառվող հասկացություններին: Այս համատեքստում ակնկալվում է  ենթաօրենսդրական իրավական ակտի համապատասխանեցում «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին և կիրառվող հասկացություններին:  
0 3593