Обсуждалось 27.12.2023 - 11.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել սուրհանդակային կապի օպերատորներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը՝ վերը նշված օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային առևտրի աճող ծավալների պայմաններում փոստային առաքանիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ստացում ու ստացված տվյալների վերլուծության հիման վրա թիրախային հսկողության կազմակերպում։ 2 9 0 2088
Обсуждалось 27.12.2023 - 11.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել փոստային կապի օպերատորներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը՝ վերը նշված օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային առևտրի աճող ծավալների պայմաններում փոստային առաքանիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ստացում ու ստացված տվյալների վերլուծության հիման վրա թիրախային հսկողության կազմակերպում։ 1 9 0 1791
Обсуждалось 27.12.2023 - 11.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել փոստային և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության համար համապատասխան լիցենզիայի մերժման հիմք։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային առևտրի աճող ծավալների պայմաններում փոստային առաքանիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ստացում ու ստացված տվյալների վերլուծության հիման վրա թիրախային հսկողության կազմակերպում։ 4 2 0 1763
Проект принят Обсуждалось 04.12.2023 - 19.12.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ծառայություններ մատուցող անձանց կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությամբ ներկայացվող ցուցանիշների ցանկում ներառել նաև շարժական կապի 5G տեխնոլոգիան, ինչպես նաև տվյալ ցանկից հանել ամրակցված կապի մի քանի ոչ արդիական տեխնոլոգիաները, որոնց մասով տեղեկատվության առկայության դեպքում, դրանք կարող են լրացվել հաշվետվության մեջ՝ այլ տեխնոլոգիաների համար նախատեսված տողում: Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել է, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն ցանցի լիցենզիայի կամ ծանուցում ներկայացրած անձի գործունեության կասեցման ժամանակահատվածի ընթացքում որոշմամբ սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները հանձնաժողով չեն ներկայացվում: 0 7 0 1810
Проект принят Обсуждалось 14.09.2023 - 01.10.2023 «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու պայմանները: Նշված նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային հաղորդագրության բնագավառում վերջնական օգտագործողների իրավունքների առավել պաշտպանված լինելուն։ 3 0 0 2829
Обсуждалось 08.09.2023 - 23.09.2023 «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսային մարմնի և լիազորված տնտեսական օպերատորների միջև համագործակցության հուշագրի (պայմանագրի) կնքման, լիազորված տնտեսկան օպերատորների և մաքսային մարմինների միջև հատուկ պարզեցված ընթացակարգերի կիրառմանն առնչվող գործառնությունների կազմակերպման նպատակով տեղեկությունների փոխանակման և փոխգործակցության այլ դրույթները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լիազորված տնտեսական օպերատորների համար նախատեսված պարզեցումների արդյունավետ կիրառման ապահովում: 2 1 0 2396
Обсуждалось 08.09.2023 - 23.09.2023 «ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ներառման նպատակով և այդպիսի ռեեստրներում ներառված անձանց հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման պարբերականությունը. 2) լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ներառման նպատակով և այդպիսի ռեեստրներում ներառված անձանց հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման նպատակով անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հմապատասխան հաշվառման համակարգերի ստուգման միջոցով ապահովել լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների գործունեության նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունն ու նշված անձանց գործունեության անխոչընդոտ իրակնացումը: 3 3 0 2317
Обсуждалось 06.09.2023 - 21.09.2023 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երկրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման նպատակով և ռեեստրում ընդգրկումից հետո իրավաբանական անձի ֆինանսական կայունությանը համապատասխանության ապահովման նպատակով, նախագծով նախատեսվում է ստեղծել աուդիտորական կազմակերպությունների կողմից իրավաբանական անձի ֆինանսական կայունության հաստատման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարկային բյուրոների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա իրավաբանական անձի ֆինանսական կայունության որոշման համար անհրաժեշտ իրավական հիմքեր։ 0 6 0 1910
Обсуждалось 09.08.2023 - 24.08.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-393-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 17․10․2022թ․) 289-րդ հոդվածի համաձայն՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 293.1-ին հոդվածով սահմանված կարգով ստացված՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ օգոստոսի 12-ի N1324-Ն որոշմամբ հաստատվել է «Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը»։ Որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ հարկ վճարողը համարվում է որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող, եթե համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը (այդ թվում` ստուգման (ուսումնասիրության) ժամանակաշրջանում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկների (հաշվետվությունների), ինչպես նաև ճշտված հաշվարկների, որոնց արդյունքում առաջացել է հարկային պարտավորություն կամ ավելացել է հարկային պարտավորությունը և (կամ) նվազել է հաշվանցվող (պակասեցվող) գումարը) չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,05 %-ը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը։ Իրականացված վերլուծությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված դիմումների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների Որոշմամբ սահմանված հանրագումարը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում Լիազորված Տնտեսական Օպերատորների ինստիտուտի զարգացման համար։ Վերոգրյալ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 21-ի N 1324-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ։ 1 4 0 2098