Обсуждалось 19.12.2023 - 04.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է խմբագրել տրանսպորտային անվտանգության բնագավառում ստուգումների իրականացնելու համար համապատասխան ստուգաթերթի՝ հարցերը և դրանց հղումները համապատասխանեցնելով ներկայիս օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ 5 1 0 2259
Обсуждалось 08.09.2023 - 23.09.2023 «ԱՌԱՆՑ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ԼՔԵԼՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 551 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ 1) երկաթուղային տրանսպորտային միջոցի ընթացուղում մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների ընդհանուր կարգավորումները․ 2) երկաթուղային փոխադրողի և մաքսային մարմինների համագործակցությանն առնչվող կարգավորումները՝ մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ։ 3) մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ անձանց, փոխադրողի և մաքսային մարմինների կողմից իրականացվող գործողությունների հաջորդականությունը։ Նախագծի նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 15․05․2002թ․ N551 որոշումը՝ դրանում ներառված նորմերի արդիական չլինելու հանգամանքով պայմանավորված։ 1 2 0 2658
Обсуждалось 12.08.2022 - 28.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սյունիքի և Արմավիրի մարզերում կառուցվող անշարժ հենակետերում իրականացվելիք վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացման համար նախատեսվում է ապահովել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց՝ 24-ժամյա ռեժիմով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործնականում իրավախախտումները մեծամասամբ կատարվում են ոչ աշխատանքային, մասնավորապես՝ երեկոյան և գիշերային ժամերին: Այսպիսով, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատողների կողմից 24-ժամյա ռեժիմով գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ՝ առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում ներառելով՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ տրանսպորտի բնագավառում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովմանն ուղղված գործառույթներ իրականացնող աշխատողների աշխատանքները: 9 3 0 3797
Обсуждалось 10.06.2022 - 27.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրանսպորտի ոլորտում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության ստուգման վերաբերյալ նոր ստուգաթերթ: 6 0 0 3958
Проект принят Обсуждалось 12.05.2022 - 01.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածով սահմանված. - ՑԱՆԿ N1-ի՝ «Շարժիչը և դրա համակարգերը» բաժնով նախատեսված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների մեջ ներառել նաև բանած գազերում ազոտի օքսիդների (Nox) պարունակության ստուգումը, - Ցանկ N2-ի՝ «Շարժիչը և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները» բաժնով սահմանված, տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկում ներառված, ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար նախատեսված գազաանալիզատոր սարքին ներկայացվող պահանջները լրացնել ածխածնի երկօքսիդի (CO2) և ազոտի օքսիդների (NOx) մասով չափման սահմանը և առավելագույն սխալանքը սահմանող պարամետրերով, իսկ ածխածնի օքսիդի (CO) և ածխաջրածինների (CH) մասով սահմանել նոր, ժամանակակից ու առավել ճշգրիտ սարքավորումների կողմից ապահովվող նոր պարամետրերով, - տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի արատորոշման քարտում նշվող վնասակար նյութերի (և դրանց պարունակության) շարքում ներառել նաև ածխածնի երկօքսիդը (CO2) և ազոտի օքսիդները (NOx)։ 1 0 0 3484
Обсуждалось 18.10.2021 - 02.11.2021 «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի բնագավառի վերահսկողության մասով հստակ և համապարփակ կարգավորումները սահմանել մեկ համապարփակ օրենքով, ինչը թույլ կտա ապահովել տրանսպորտի բնագավառի վերահսկողության առավել արդյունավետ, անխափան և բնականոն գործունեությունը: Նախատեսվում է նաև տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին օժտել համապատասխան գործիքակազմով, որով վերջինս հնարավորություն կունենա պատշաճ վերահասկողություն իրականացնել նաև այն կարգավորումների նկատմամբ որոնք ներկայիս գործաքակազմով հնարավոր չէ պատշաճ վերահսկողություն իրականցնել: Դիտարկվող փաթեթով մասնավորապես առաջարկվում է հստակեցնել տրանսպորտի բանագավառի վերահսկողության ուղղությունները և վերահսկողության ենթակա ընդհանուր պահանջների շարքը, սահմանել նոր վերահսկողության ձևը՝ դիտարոկումը, որով Տեսչական մարմինը հնարավորությոթյուն կունենա վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանման նկատմամբ և այն իրականցվելու է առանց տնտեսավարող սուբյեկտին նախնական ծանուցման, ինչպես նաև դիտարկամն շրջանակներում հնարավորություն կընձեռնվի հսկիչ կետերի միջոցով իրականացնել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների նկատմամբ, դիտարկման շրջանակներում տեսչական մարմնին վերապահել լիազորություն տրանսպորտային միջոցը կանգնեցնելու, սահմանել սահմանային վերահսկողության կազմակերպմանը վերաբերող կարգավորումներ, Ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելու լիազորությունը վերապելու շրաջանակներում սահմանել նաև համազգեստ կրելու պահանաջ, ինչպես նաև ծառայողական ռազմամթերք, ձեռնաշղթա (հատուկ միջոցներ) կրելու հնարավորություն և երկաթուղային տրանսպորտի օրենսդրության նկատմամբ վերահսկություն իրականացնելու լիազորությունը վերապահել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: 8 1 0 5838
Обсуждалось 28.07.2021 - 12.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 344-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 401-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344 –Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 346 –Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 401 –Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 15-ի N 350 –Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-58-Ն օրենքի պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: 0 3 11 8506
В стадии разработки Обсуждалось 28.07.2021 - 12.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է մրցույթ անցկացնելու ժամանակ ի հայտ եկած խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ: 0 1 10 5334
В стадии разработки Обсуждалось 11.12.2020 - 26.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիներում ներկայումս շահագործվում են մեծ թվով միկրոավտոբուսներ, որոնք ենթակա են մինչև տարեվերջ փոխարինման, քանի որ լրանում է դրանց շահագործման 15 տարին: Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակով և հետպատերազմյան ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն փաստը, որ նոր երթուղային ցանցի մշակմամբ պայմանավորված երթուղիները սպասարկող ընկերությունների մրցույթներ չեն իրականացվում, իսկ երթուղիները մեծամասամբ տրված են ժամանակավոր սպասարկման, առաջարկվում է թույլատրել ևս մեկ տարի շարունակել այդ տրանսպորտային միջոցների շահագործումը կանոնավոր երթուղիներում՝ ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարելու համար: 1 0 0 6227