Проект принят Обсуждалось 21.12.2020 - 08.01.2021 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի №30Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար սահմանել ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկատվության տարեկան պարբերականությամբ (յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու պարտավորություն: 0 0 0 5904
Обсуждалось 30.09.2020 - 15.10.2020 «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակն է սահմանել դրույթներ, որոնք հնարավորություն կտան իրավասու մարմնին իրականացնել կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի արագ և արդյունավետ կառավարում՝ պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար: 2 0 1 6351
Проект принят Обсуждалось 01.09.2020 - 17.09.2020 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N487Ն որոշմամբ հաստատված են մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը: Նախագծով, առաջարկվում է լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը։ 0 0 0 4930