Обсуждалось 10.05.2023 - 27.05.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի №234-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի մոնիթորինգի իրականացման գործընթացի արդյունավետությունը և կմեղմվի երկարաժամկետ մոնիթորինգի իրականացման ժամկետային սահմանափակումը։ 2 1 0 2929
В стадии разработки Обсуждалось 11.04.2023 - 02.05.2023 Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-319-6-Ն Օրենքի պահանջների կիրարկումը և կկարգավորվի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի իրականացումը՝ օրենսգրքի պահանջներին համապատասխան: 5 4 0 3214
Находится в правительстве РА Обсуждалось 25.10.2022 - 11.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նախագծով առաջարկվում է. - դադարեցնել ՀՀ ջրային օրենսգրքի 25.1-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը, - ՀՀ ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածի՝ «Եթե ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված են ավելի խիստ ստանդարտներ, որոնց հնարավոր չէ հասնել գոյություն ունեցող միջոցներով, ապա ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում առաջիկա 5 տարիների համար իր գործողությունների աստիճանական բարելավման պլան, որը հանդիսանում է ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը:» պարբերության գործողությունը դադարեցնել։ 1 1 0 3664
Проект принят Обсуждалось 26.08.2022 - 11.09.2022 «Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը և վերջինիս կիրարկման մեխանիզմները սահմանելու մասին» Նախագծով սահմանվում է գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը, որը կիրառելի է Հայաստանի Հանրապետության բոլոր գետերի համար, ինչպես նաև ներկայացվում է վերջինիս կիրարկման մեխանիզմները։ 4 2 1 3793
Проект принят Обсуждалось 10.06.2022 - 27.06.2022 «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի 15-րդ հոդվածը: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը: 0 1 0 4584
Обсуждалось 13.04.2022 - 29.04.2022 ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N253Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով առաջարկվում է հստակ սահմանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիտորինգի իրականացման տեսակները, դրանց իրականացման կարգը և ժամկետները, մոնիտորինգի ընթացքում դիտարկման տիրույթի ընտրանքի մեթոդները, մոնիտորիգ իրականացնող և կարգավորվող անձանց իրավունքներն ու պարտականությունները: 2 0 0 4059
Проект принят Обсуждалось 19.03.2021 - 05.04.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդաբանության և ջրավազանային կառավարման պլանի մոդելի փոփոխությամբ, որոնք հաստատվել են համապատասխանաբար ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն և ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 26-ի N 45-Ն արձանագրային որոշումների ընդունմամբ: Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է նաև Ախուրյանի գետավազանում ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման, ջրօգտագործողների միջև էներգետիկ ու ոռոգման նպատակներով ջրօգտագործման գործընթացի հավասարակշմամբ: 2 154 18 7385
Проект принят Обсуждалось 04.09.2019 - 19.09.2019 ՀՀՇՆ 40-01.02- «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Ջրամատակարարման համակարգերի նախագծումը ներկայումս իրականացվում է ՀՀ-ում ընդունված ՍՆիՊ 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմեր և կանոներ փաստաթղթի պահանջներին համապատասխան: Այս նորմերը և կանոները մշակվել են 80-ական թվականներին խորհրդային ժամանակաշրջանի շինարարության բնագավառի տեխնոլոգիաների զարգացման մակարդակին համապատասխան: Սակայն ներկայումս, նշված շինարարական նորմերի պահանջները հիմնականում չեն համապատասխանում ժամանակակից շինարարության բնագավառի առաջադեմ տեխնոլոգիաներին և նյութերին ներկայացվող, ինչպես նաև ՀՀ-ում ձևավորված օրենսդրական և իրավական դաշտի փաստաթղթերի պահանջներին: Ելնելով ստեղծված իրավիճակից անհրաժեշտ է համարվել մշակել, կարևոր տնտեսական և կենսական նշանակություն ունեցող, ջրամատակարարման բնագավառի համակարգերի նախագծման, շինարարության և շահագործման նորմատիվային փաստաթուղթ, որը պետք է բավարարի ժամանակակից շինարարական ինդուստրիայի, ինչպես նաև ՀՀ երկրաբանական, հիդրոերկրաբանական և բնակլիմայական պայմաններին համապատասխան: 4 1 1 10841
В стадии разработки Обсуждалось 29.08.2019 - 19.09.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը հետամուտ է ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև սույն օրենսգրքի խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ապահովմանը։ Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ստեղծումը կապահովի հետագայում չօգտագործվող ստորերկրյա հորերի սահմանված կարգով կոնսերվացումն առանց սեփականատիրոջ միջամտության։ Դա կկարգավորի Արարատյան դաշտի ստորերկրյա հորերի օգտագործման և հետագա կոնսերվացման/լուծարման գործընթացը։ Ջրահաշվիչ (ջրաչափիչ/հոսքաչափիչ) սարքերի տեղադրումը կապահովի հետագայում ջրային ռեսուրսների փաստացի հաշվառումը, բնապահպանական թողքի փաստացի համապատասխանությունը ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված բնապահպանական թողքի չափաքանակին, ինչերն էլ հիմք կհանդիսանան ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ մեկտեղ ապահովել դրանց լիարժեք պահպանությունը։ 6 0 1 8484