Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 01.03.2021 - 16.03.2021

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՌԵՖԵՐԵՆՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բժշկական ռեֆերենս լաբորատորիայի ճանաչման անհրաժեշտությունն առաջանում է հանրային (բնակչության) առողջության, ինչպես նաև պետական անվտանգության համար սպառնալիք հանդիսացող մարդու հիվանդությունների ախտորոշման լաբորատոր ցուցանիշների մեծության արժեքի որոշման և տրամադրման, այլ լաբորատորիաների կողմից իրականացվող հետազոտությունների միատեսակ արդյունքների ապահովման, որակի կառավարման և տեխնիկական աջակցության տրամադրման, ինչպես նաև արբիտրաժային խնդիրների լուծման համար։  Բժշկական ռեֆերենս լաբորատորիաների նկատմամբ միջազգային և ազգային պահանջները սահմանված են ՀՍՏ ԻՍO 15195։2020 «Լաբորատոր բժշկություն․  Ռեֆերենս չափման ընթացակարգեր իրականացնող տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող պահանջներ» ստանդարտում, որի պահանջներից է էտալոնային և/կամ էտալոնի հետ համեմատելի և հետևելի աշխատանքային ստանդարտ նմուշների, ռեֆերենս նյութերի և հետազոտական ռեֆերենս մեթոդների կիրառումը:  Մեկ կամ մի քանի ցուցանիշով բժշկական ռեֆերենս լաբորատորիայի ճանաչումը կապահովի առողջապահության ոլորտում իրականացվող հետազոտությունների նկատմամբ չափումների իրականացման որակի բարձր մակարդակը, չափման արդյունքների հավաստիությունը, ճշգրտությունը և հետևելիությունը, ինչը ունի կարևոր առողջապահական նշանակություն:
0 7744

В стадии разработки

Обсуждалось 22.11.2019 - 09.12.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ հողային օրենսգրքում, որով սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները սահմանելու լիազորությունը կվերապահվի Կառավարությանը: Նախագծի ընդունմամբ կխթանվի սոցիալական ծրագրերի իրականացումը հանրապետությունում:
1 7270

Обсуждалось 27.03.2017 - 14.04.2017

«Ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներակայացվող չափանիշները» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ապահովել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը:
1 8634

Проект принят

Обсуждалось 14.03.2017 - 03.04.2017

Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները սահմանելու մասին Մշակվել են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները 
0 9446

Проект принят

Обсуждалось 16.02.2017 - 20.03.2017

« Ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է ավելացված արժեքի հարկից ազատ­վող գիտահետազոտական աշխատանքների չափորոշիչների սահմանմանը:
0 9462