Обсуждалось 12.03.2024 - 28.03.2024 «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման վարչության կողմից փորձարկման գործառույթի իրականացման համար անհրաժեշտ նմուշների ապահովման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC), կաննաբիդիոլի (CBD) և կաննաբինոլի ստանդարտ նմուշներ։ Ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում, որպեսզի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվեն առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի, քանի որ գործող օրենսդրության շրջանակներում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման ստորաբաժանման կողմից արտադրական կանեփում տետրահիդրոկաննաբինոլի (THC) քանակական որոշման փորձարկումների իրականացումը անհնար է: 10 3 0 1868
Обсуждалось 30.11.2023 - 15.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն գյուղատնտեսական կենդանիների վաճառքի համար կանոնակարգված շուկաներ՝ պահանջվող նորմերին համապատասխան։ Կենդանիների վաճառքի կանոնակարգված գործունեությունը կապահովի պատշաճ վերահսկողություն, որի արդյունքում կնվազեցվի վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը, ինչպես նաև կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության համար։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկումը, նախրի կառավարումը և հետագծելիության բարելավումը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով։ 5 13 2 3753
В стадии разработки Обсуждалось 03.11.2023 - 18.11.2023 ««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր 2 2 0 3139
В стадии разработки Обсуждалось 03.10.2023 - 18.10.2023 ««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող նախագիծը միտված է ֆինանսական համակարգի զարգացման գործառույթի սահմանման և վերապահման օրենսդրական բացը լրացնելուն, քանի որ ներկայումս «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի դրույթներով կարգավորված չէ, թե ում կողմից պետք է մշակվեն տնտեսության ֆինանսական համակարգի զարգացման ռազմավարական և պետական աջակցության ծրագրերը։ 8 0 0 2548
Обсуждалось 23.09.2023 - 08.10.2023 «ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀԾԿՀ 25.12.2019թ. №522-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն և №522-Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում և հաղորդման ցանցային կանոններում կհստակեցվեն ԷՄՇ մասնակիցների գործունեության պայմանները, ՀԷԱ կայանների գործունեությանն առնչվող իրավակարգավորումները և առանձնահատկությունները, ԷՄՇ մասնակիցների կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի ՕԱՇ և ՉՈՒՊ բաղադրիչներում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման ժամային միջակայքերը, արտահանման գործարքի դեպքում ԷՄՇ տվյալ կողմից հաղորդողի նկատմամբ հաշվարկվող պարտավորությունների հետ կապված հարաբերությունները։ 2 2 0 3156
Проект принят Обсуждалось 14.08.2023 - 30.08.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով նախատեսված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ մատակարար չընտրելու դեպքում հանձնաժողովի կողմից սահմանված ամենաբարձր սակագինը չվճարելու բացառություն սահմանել այն սպառողների համար, որոնց էներգատեղակայնքներից սնվում են ենթասպառողներ և տվյալ ենթասպառողների հաշվառքի սարքերը ԷՀՑ կանոններով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով չեն կարող ներառվել բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, ինչպես նաև բաշխողի համար սահմանվում է պարտավորություն՝ ենթասպառողներ ունեցող սպառողների հաշվառման համալիրների համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների շրջանակում առաջնահերթ իրականացնելու մասին։ 1 3 1 3205
Обсуждалось 08.08.2023 - 24.08.2023 ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է մեկ միասնական Կառավարության որոշմամբ հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Կրթության տեսչական մարմնի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտագության տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը: 6 2 0 2806
Обсуждалось 26.07.2023 - 13.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդների և նոր գործիքի՝ գնաճին կցված պարտատոմսերի ներդրում: 1 1 0 2687
Обсуждалось 24.05.2023 - 09.06.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի №150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ներկայացված նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում և էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևում սահմանել կարգավորումներ, որոնք միտված են ինքնավար էներգաարտադրության գործընթացն առավել ճկուն, գրավիչ և տնտեսապես արդյունավետ դարձնելուն, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգառեսուրսներով էլեկտրական էներգիայի արտադրության խրախուսմանը և երկրի էներգետիկ անկախության մակարդակի բարձրացմանը: 5 2 0 3317