Обсуждалось 26.09.2022 - 12.10.2022 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում միայն խախտում թույլ տված անձանց կողմից հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ դիտողություն չներկայացվելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, գործնականում հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով ամրագրվել է, որ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթը իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կբարձրացվի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներով երթևեկելու նկատմամբ վերահսկողության հետ կապված վարույթների իրականացման արդյունավետությունը, կնվազի ժամանակատարությունը, անհարկի վարչարարությունը՝ նպաստելով Տեսչական մարմնի առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: 5 4 0 3828
В стадии разработки Обсуждалось 28.08.2020 - 13.09.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծում 13 19 7 10518
Обсуждалось 13.07.2020 - 29.07.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների օղակաձև երթևեկելի հատվածների հողային պաստառներում գովազդային վահանակների տեղադրումը։ Նշված նախագծով հնարավորություն կստեղծվի ճանապարհներին գովազդ տեղադրելու գործընթացին մասնակից (գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր) իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների համար ընդլայնել գործունեության մասշտաբը, ինչը կբերի նաև պետական բյուջեի մուտքերի ավելացման: 2 4 0 6769
В стадии разработки Обсуждалось 02.09.2019 - 17.09.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 626-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ՀՀ կառավարության 23.05.2019թ. N 626-Ա որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի ձեռքբերողի անունից հանդես եկող մարմնի, ինչպես նաև համակարգող ու պատասխանող լիազոր մարմնի լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: 3 0 0 7654
Проект не принят Обсуждалось 05.02.2018 - 25.02.2018 ՀՀ ճանապարհային ռազմավարություն ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության ճանապարհային ռազմավարությունը հաստատելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհների ֆինանսավորման նպատակով հատկացվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմամբ: Ներկայումս առաջնային է ներդրումների իրականացումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներում: Համագործակցելով միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, աշխատանքներ են տարվում Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքների պահպանման, կատարելագործման և հետագա զարգացման համար: Ներկայումս հասունացել է ամբողջական միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որով բնորոշվում են ոլորտի պետական հսկողության զարգացման, տեխնիկական կարգավորման և նոր տեխնոլոգիաների շուկայի զարգացման կանոնները՝ որպես միասնական ծրագրային համալիրի բաղկացուցիչ մասեր։ Ռազմավարության հիմնական նպատակը՝ ընդհանուր գնահատականներով՝ նվազագույն առկա ծախսումներով (ՀՀ պետական բյուջեից և արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ներդրումներով) ճանապարհների բարելավման առավելագույն արդյունքի ստացումն է, որի համար անհրաժեշտ է նախ գնահատել ճանապարհային ցանցի առկա իրավիճակը, վերջին տարիների զարգացման միտումները և ներդրումների ծավալները: Ռազմավարությունն ուղղված է 2018-2023թթ ճանապարհային ոլորտի զարգացմանը: 2 1 0 9225