Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 04.01.2022 - 19.01.2022

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 401-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մաքսային ներկայացուցիչների՝ մաքսային գործառնություններ իրականացնող աշխատողների համար Միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել որակավորման պահանջներ և որակավորման այդ պահանջներին այդ անձանց համապատասխանությունը հաստատող փաստաթղթի տրամադրման կարգ: Նույն օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Միոթյան անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ որպես մաքսային ներկայացուցիչ գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման է հանդիսանում այդ անձի աշխատակազմում առնվազն 2 այնպիսի աշխատողների առկայությունը, որոնք ունեն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ որակավորման պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ: Օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսային ներկայացուցիչների ռեեստրից իրավաբանական անձին հանելու այլ հիմքեր:  Նախագծի մշակումը պայմանավորված է վերոգրյալ, ինրչպես նաև մի շարք այլ նորմերով՝ Միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված դրույթների կիրարկման անհրաժեշտությամբ։
0 3815

В стадии разработки

Обсуждалось 12.03.2021 - 28.03.2021

«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրման և կիրառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր և սահմանել համապատասխան ընթացակարգեր՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշումների ընդունման և տրամադրման համար:
0 4570