Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 16.02.2022 - 06.03.2022

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Ներկա փուլում հաշվի առնելով ստանդարտացման ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, ինչպես նաև նախագծի կարգավորման ոլորտը (գործընթացները) գործող պրակտիկային համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել մի շարք հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր կարգավորումների սահմանում։
0 3902

Обсуждалось 14.01.2022 - 29.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 22 ՀՈՒՆԻՍԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի՝ «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին»  N 154-Ն որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ՝ ԿՏԱԿ) վերապահված լիազորությունների և պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից:
0 4489

Обсуждалось 24.06.2021 - 09.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի N 1-ին հավելվածով սահմանվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը, իսկ N 2 հավելվածով սահմանվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը։
0 4774

Обсуждалось 15.02.2021 - 03.03.2021

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին բացօթյա սեզոնային սրճարանները Երևան քաղաքի համար յուրօրինակ միջավայր են դարձել, որտեղ հավաքվում են բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ ինչպես նաև զբոսաշրջիկներ։ Բացօթյա սրճարանները դարձել են Երևան քաղաքի այցեքարտը և յուրատեսակ խորհրդանիշը, սակայն հանրային սննդի սեզոնային ծառայության համար առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ։ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային և ձմեռային, քանի որ շատ սրճարաններ ցանկանում են ձմռանը նույնպես աշխատել, ինչը նոր խթան է հանդիսանում Երևանում զբոսաշրջության զարգացման ներկայիս փուլում, ինչպես նաև կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։
0 6438

Обсуждалось 11.02.2021 - 26.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 456-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի  սեպտեմբերի 26-ի N 456-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծերի ընդունումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  2-րդ հոդվածի պահանջներից:
0 5498

Обсуждалось 07.12.2020 - 22.12.2020

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:  
1 5677

Обсуждалось 24.11.2020 - 11.12.2020

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հնարավորություն տալ ներկայացված իրավիճակում քաղաքացիներին տրամադրել գերեզմանների վկայականներ գերեզմանի փաստացի չափերին համապատասխան:        
0 5819

Обсуждалось 17.11.2020 - 03.01.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի նպատակն է սահմանել, որ 2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները փոխանցվում են նոտարների դեպոզիտ հաշիվներին, ինչի միջոցով կապահովվի անձանց իրավունքների իրացման երաշխավորումը, և փաստացի ԲԳՎ ստացած, սակայն 1 տարվա ժամկետը դեռևս չսպառած անձանց կտրվի ծրագրից արդյունավետ օտվելու հնարավորությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է ապահովել անձանց իրավունքների իրացման երաշխավորումը, և փաստացի ԲԳՎ ստացած, սակայն 1 տարվա ժամկետը դեռևս չսպառած անձանց ապահովել ծրագրից արդյունավետ օգտվելու հնարավորությունը։  
0 5339

Обсуждалось 05.10.2020 - 21.10.2020

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 ԻՍԱԿՈՎ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակներում հնարավոր կլինի ապահովել  Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի իրականացումը, որը կհանգեցնի Երևան քաղաքի կենտրոնի բեռնաթափման՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները:
0 5782