Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 24.07.2025 - 08.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 2017-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման թույլտվության իրատեսական ժամկետների ապահովում:
Մնաց {days} օր
0 1457

Обсуждалось 24.07.2025 - 08.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման և արտահանման թույլտվության գործընթացի հստակ իրավական հիմքերի և դեղագործական արտադրանքի որակի ապահովման երաշխիքների ապահովում:
Մնաց {days} օր
0 1343

Обсуждалось 18.06.2025 - 03.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Ծրագրում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություն, ըստ որոնց՝ Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների նպատակով 2025 թվականին տրամադրվող վարկի չափը կհաշվարկվի  այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը և խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները։
Մնաց {days} օր
0 1822

Обсуждалось 11.06.2025 - 26.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի  N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Տ. Դավթյանին ավարտելու ուսումնառությունը:
Մնաց {days} օր
1 1396

Обсуждалось 02.06.2025 - 18.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի  N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Ա. Նահապետյանին ավարտելու ուսումնառությունը:
Մնաց {days} օր
0 1460

Обсуждалось 23.05.2025 - 09.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 569-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի  ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխելու վերաբերյալ
Մնաց {days} օր
0 1837

Обсуждалось 20.05.2025 - 04.06.2025

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանել, որ անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք նույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում։ Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ նույն օրենքի իմաստով անհատ ձեռնարկատեր չեն համարվում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը։
Մնաց {days} օր
0 1766

Обсуждалось 05.05.2025 - 20.05.2025

«ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 2057-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետական մարմինների և կազմակերպությունների գործառույթների իրականացման համար վարձակալությամբ ձեռք բերվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքներն ավելի երկար ժամկետով վարձակալել, իսկ համապատասխան պետական սեփականություն հանդիսացող ազատ տարածքի առկայության դեպքում գույքի հանձնում-ընդունումը կազմակերպել որոշմամբ սահմանված իրատեսական ժամկետում, ինչն էլ կհանգեցնի գույքի  օգտագործման արդյունավետության բարձրացմանը։
Մնաց {days} օր
1 1519
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: