Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 27.07.2023 - 13.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Ներկայում գործող իրավական ակտում բացակայում է հանրակրթական ուսումնական հաստատությունում դասավանդողների դրույքի վերաբերյալ կարգավորումը, և հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նշված բացը կարգավորող դրույթ սահմանելու: Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում, ուսումնական ծրագրերի շաբաթական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, դասվարներն աշխատում են թերծանրաբեռնված և չեն կարողանում ապահովել մեկ դրույք ծանրաբեռնվածություն (ֆիզկուլտուրա, երաժշտություն, կերպարվեստ առարկաները 1-ից 4-րդ դասարաններում դասավանդում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետները), ուստի հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ տարրական դասարաններում մեկ դրույքը սահմանվում է 22 ժամ, որից փաստացի դասավանդման համար՝ 18, պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթների իրականացման համար՝ 4 ժամ: Հարկ է նշել, որ տարրական դասարաններում միավորային գնահատումը փոխարինվում է ձևավորող գնահատման մեխանիզմով, որը բավականին աշխատատար է և դասվարից զգալի ժամանակ է պահանջում, ուստի այս գործառույթը ևս դիտարկվում է 4 ժամի շրջանակներում իրականացվող աշխատանք: Պարտադիր կրթության երկրորդ և երրորդ աստիճաններում փաստացի դասավանդման համար սահմանվում է 20, պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթների իրականացման համար՝ 2 ժամ: Արտադպրոցական ուսումնական հաստատություններում  մանկավարժները կարող են դասավանդել շաբաթական 20 ժամ, որն ըստ էության համարժեք է  1  դրույքի։ Համայնքային գործող արտադպրոցական ուսումնական հաստատություններից ստացված առաջարկությունների, ինչպես նաև քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ  շաբաթական 20 ժամի սահմանումն առաջացրել է ֆինանսական հետևանքներ, ինչպես նաև կարող է հանգեցնել գործող խմբակների փակման և դասավանդման թերծանրաբեռնվածության։ Սույն փոփոխությամբ առաջարկվում է աշխատաժամանակի տևողությունը անհատական և խմբային պարապմունքների համար սահմանել շաբաթական 24 ժամ:
0 2293

Обсуждалось 12.07.2023 - 27.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 05․03․2015թ․ N208-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել ներկայումս գործող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքին՝ խմբագրելով նախագծի նախաբանն ու որոշման մեջ կատարված հղումները, ինչպես նաև որոշման դրույթները համապատասխանեցնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությանը։
0 2106

Проект принят

Обсуждалось 23.01.2023 - 08.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 3071

В стадии разработки

Обсуждалось 05.01.2023 - 20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող կարգի որոշ դրույթներ փոփոխելու և հստակեցնելու, և ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցումը, որոշ դրույթների վերանայումը միջոցառման կազմակերպումն ավելի կանոնակարգված կդարձնի:
45 5044

Обсуждалось 09.12.2022 - 28.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅՒՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅՒՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2848

Проект принят

Обсуждалось 07.12.2022 - 23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2023 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
0 2483

Обсуждалось 29.11.2022 - 14.12.2022

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2868

Обсуждалось 18.03.2022 - 04.04.2022

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թվականի համար Աբովյան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին
0 4169