Обсуждалось 26.12.2023 - 10.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2203 00 010 0, 2203 00 090 0, 2203 00 100 0, 2202 91 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել գարեջրի և գարեջրային խմիչքների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանացնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երկրների համակարգերի հետ։ Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման կոդը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող՝ ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման կոդերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Ազգային օպերատորը՝ թվային եղանակով։ Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով՝ շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը: Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում։ Համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ G2B և B2B էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։ Փորձնական ծրագրի տևողությունը նախատեսվում է երեք ամիս, որի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնել․ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը, ծրագրի մասնակիցների էֆեկտիվ (արդյունավետ) փոխգործակցության կազմակերպումը, ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը Օպերատորի տեղեկատվական համակարգի հետ, դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի, (հսկիչ նշան պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը։ Ծրագրի շրջանակներում բջջային հավելվածի ստեղծումը սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, ունենալով նաև որակի նկատմամբ հասարակության անուղղակի վերահսկողություն։ 4 2 0 2051
Обсуждалось 20.07.2023 - 04.08.2023 «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել գազավորված և չգազավորված ջրերի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 0 8 0 3600
Обсуждалось 19.07.2023 - 03.08.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԳ ԱԱ 8471 30 000 0, 8517 11 000 0, 8517 13 000 0, 8517 14 000 0 ԵՎ 8517 18 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել դյուրակիր համակարգիչների և հեռախոսային ապարատների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 2 4 0 2854
Обсуждалось 17.07.2023 - 01.08.2023 «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները՝ մասնավորապես՝ համակարգի գործառույթները, համակարգի մասնակիցներն ու օգտագործողները, համակարգի ստեղծումը, զարգացումը, շահագործման հանձնումը, շահագործումը և շահագործումից հանելու կանոնները և այլն։ 2 4 0 3212
Обсуждалось 06.06.2023 - 21.06.2023 «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա ալկոհոլային ապրանքների դրոշմավորումը իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 05․03․2021թ․ հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի։ 2 1 1 3619
Обсуждалось 22.02.2023 - 09.03.2023 «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները։ Նախատեսվում է սահմանել, որ ՀՀ ներմուծվող ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները մինչև ՀՀ տարածք ներմուծելը ակցիզային դրոշմանիշերով չեն դրոշմավորվում, եթե այդ ապրանքները ներմուծմանը հաջորդող 30 օրվա ընթացքում ներմուծողի կողմից արտահանվելու են ՀՀ-ից։ 5 3 0 2799
Обсуждалось 18.01.2023 - 02.02.2023 «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ծխախոտային ապրանքների դրոշմավորումը իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 05․03․2021թ․ հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի։ 3 3 1 3568
Обсуждалось 24.02.2022 - 11.03.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 ԵՎ 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությունը ԵԱՏՄ Համաձայնագրի նոր պահանջներին՝ հնարավորություն կընձեռվի ընդունել նոր իրավական ակտեր, որոնցով կսահմանվեն դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, կփոփոխվեն դրոշմավորման կանոնները, կսահմանվեն դրոշմավորման կոդի ձևավորման կարգը, դրոշմապիտակների ստացման կարգը, յուրաքանչյուր ապրանքատեսակի համար դրոշմապիտակների փակցման կարգը և դրոշմավորված ապրանքների շրջանառությունից դուրս գալու կարգը։ 0 1 0 4314
Обсуждалось 24.01.2022 - 08.02.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշմամբ սահմանված` ապրանքների դրոշմավորման կանոնները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին: Միաժամանակ, նախագծով հստակեցվում է, որ ապրանքների վրա փակցված դրոշմանիշերի (դրոշմապիտակների)` դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանության պահանջը վերաբերում է դրոշմանիշերի (դրոշմապիտակների) գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումներին: 2 0 0 3928