Обсуждалось 13.05.2020 - 28.05.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 2168-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշում Առաջարկվող փոփոխություննեով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի` առգրավված կենդանի վայրի կենդանիները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոլորտի լիազոր մարմնի և մասնագիտացված կառույցի հետ կնքված պայմանագրային հիմունքներով ի պահ են հանձնվում մասնագիտացված կառույցի, սահմանվել է մասնագիտացված կառույց, գիտահետազոտական հիմնարկ հասկացությունները, սահմանվել է դրույթ, համաձայն ինչի այդ կենդանիների ճակատագիրը որոշվում է գիտահետազոտական հիմնարկի կողմից տրամադրված մասնագիտական եզրակացության հիման վրա, սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի եզրակացության տրամադրման ժամկետները, սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի տրված եզրակացության հիման վրա վայրի կենդանիների վայրի բնություն բաց թողնման, իսկ բաց թողնման ոչ ենթական կենդանիների դեպքում՝ դրանց հետագա պահման ընթացակարգը, ամրագրվել է պարտավորություն, համաձայն ինչի լիազոր մարմինը պարբերաբար մասնագիտական կառույցից ստանում է ի տնօրինություն հանձնված կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն, սահմանվել է նաև դեպք, երբ պետությունն է ստանձնում այդ կենդանիների պահման և հետագա ճակատագրի որոշման պատասխանատվությունը։ 5 0 0 7535
В стадии разработки Обсуждалось 05.11.2018 - 20.11.2018 <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառհատման, ՀՀ Կարմիր գրքերում գրանցված տեսակների ոչնչացման դեպքերի հաճախակիության հետ։ 5 10447
Обсуждалось 06.06.2018 - 22.06.2018 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Որոշման նախագծով նախատեսվում է խմելու ջրի ոլորտում մատակարարի ջրամատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած անձին որոշակի ընթացակարգով և ժամանակահատվածով հնարավորություն ընձեռել նոր միացմամբ բաժանորդ դառնալու՝ առանց ծառայությունների դադարեցման, իսկ բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի միջոցով տրամադրվելիք մանրամասն տեղեկատվությունը լրացուցիչ հնարավորություն է բաժանորդին իրեն մատուցված ծառայությունների վերաբերյալ առավել իրազեկված լինելու առումով:Որոշման նախագծով նախատեսվում է խմելու ջրի ոլորտում մատակարարի ջրամատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած անձին որոշակի ընթացակարգով և ժամանակահատվածով հնարավորություն ընձեռել նոր միացմամբ բաժանորդ դառնալու՝ առանց ծառայությունների դադարեցման, իսկ բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի միջոցով տրամադրվելիք մանրամասն տեղեկատվությունը լրացուցիչ հնարավորություն է բաժանորդին իրեն մատուցված ծառայությունների վերաբերյալ առավել իրազեկված լինելու առումով: 2 1 0 10004
Находится в правительстве РА Обсуждалось 25.09.2017 - 10.10.2017 «Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Ապօրինի հատումները դարձել են անտառային տնտեսության զարգացմանը խոչընդոտող ամենահիմնական պատճառներից մեկը, որը պայմանավորված է մի շարք գործոններով։ Ներկայումս անտառների պահպանության և ապօրինի հատումների դեմ պայքարի վերահսկողական համակարգը, մարդկային ռեսուրսները և տեխնիկական հագեցվածությունը, հաշվի առնելով երկրի բարդ ռելիեֆի առանձնահատկությունները, բավարար չեն անտառային էկոհամակարգերի պահպանության, ապօրինի անտառհատումների կրճատման, անտառների ամբողջականության ապահովման համար: Վերահսկողական համակարգում առկա բացերը և ապօրինի անտառհատման դեմ պայքարի գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ընդունել Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգ, որը կնախանշի գործողությունների հետագա ընթացքը։ 6 2 0 8793