Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 02.05.2022 - 17.05.2022

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հարկադիր աճուրդին վերաբերող դրույթները և հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում ծագող՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա գույքի գնահատման, լոտի մեկնարկային գնի հավելումների վերաբերյալ հարաբերությունները, որոնք ներկայումս կարգավորվում են հարկադիր աճուրդին վերաբերող դրույթներով, կարգավորել բացառապես հարկադիր էլեկտրոնային աճուրդին վերաբերվող նորմերով՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդին վերաբերող նորմերում ընդլայնելով նաև աճուրդը չկայացած համարելու հիմքերի շրջանակը, աճուրդին պահանջատիրոջ մասնակցության հնարավորությունները։ Կարգավորման նպատակը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում կիրառելի իրավանորմերի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում առկա անհստակությունները և ոչ միատեսակ մոտեցումները հաղթահարելն է, առկա կարգավորումների համապատասխանեցումը հասարակական հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակին և կատարողական վարույթի ամբողջական թվայնացման ապահովումը։  Նախագծով առաջարկվում է նաև թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվելու դեպքում լոտի մեկնարկային գին սահմանել գնահատված արժեքի 90 տոկոսը, որի նպատակը քննարկվող խումբ գույքերի իրացվելիության բարձր հավանականությունն ու արագ իրացվելիությունն ապահովելու հետ մեկտեղ իրենց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ապահովելն է նաև կատարողական վարույթի կողմերի՝ պարտապանի և պահանջատիրոջ համար։ Միաժամանակ, առաջարկվում է լրացնել և հստակեցնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման հիմքերի շրջանակը՝ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի համապատասխան նորմը համապատասխանեցնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի՝ ներկայումս գործող կարգավորումներին՝ նշված օրենքների միջև առկա անհամապատասխանությունը վերացնելու և տարատեսակ մեկնաբանությունները բացառելու նպատակով։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հարկադիր էլեկտրոնային աճուրդին վերաբերող նորմերի միատեսակ մեկնաբանությունը, հնարավորինս համապարփակ կարգավորել հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման հարաբերությունները, ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ գույքի հարկադիր իրացման՝ որպես կատարողական վարույթի փուլի, ամբողջությամբ էլեկտրոնային դառնալու համար, բարձրացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի գրավչությունը, հստակեցնել աճուրդի անվավերության հետևանքները՝ անվավերության հետևանքով գույքը պարտապանին (դրա նախկին սեփականատիրոջը) վերադարձնելը որպես անվավերության հետևանք կիրառելի համարելով միայն բացառիկ դեպքերում, ընդլայնել հարկադիր էլեկտրոնային աճուրդին պահանջատիրոջ մասնակցության հնարավորությունները՝ այդպիսով բարձրացնելով նաև հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման արդյունավետությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու, աճուրդը չկայացած համարելու, հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու հարաբերություններում ապահովել կատարողական վարույթով պահանջատիրոջ, պարտապանի, հարկադիր էլեկտրոնային աճուրդով գնորդների և աճուրդին մասնակցող այլ անձանց իրավունքների և օրինական շահերի համապարփակ պաշտպանություն։  
0 4383

В стадии разработки

Обсуждалось 16.09.2020 - 05.10.2020

«Պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Պետական գույքի վաճառքի (օտարման) կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգ­տագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպություններին սեփականություն հադիսացող գույքի վաճառքի գործընթացը՝ հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով իրականացնել մեկ միասնական կանոնա­կար­­գով և մոտեցմամբ, թափանցիկ ու հրապարակային։
0 7099

Проект принят

Обсуждалось 31.03.2020 - 16.04.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվել է՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումը:
0 6265

В стадии разработки

Обсуждалось 10.03.2020 - 25.03.2020

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին Առաջարկվում է պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը իրականացնել մեկ միասնական կարգով։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել վարձակալական վճարների որոշման և գանձվող վարձակալական վճարների բաշխման գործընթացում միասնական մոտեցումներ, որով կբացառվեն գործընթացում տեղ գտած թերությունները և կպարզեցնեն վարձակալության տրամադրման պայմանները, ինչպես նաև պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացում կիրառել արդյունավետ և ժամանակակից ձևեր (էլեկտրոնային աճուրդ), մրցակցային դաշտի ապահովում և սակարկությունների ձևով վարձակալության տրամադրման պրակտիկայի լայն կիրառում, գույքի բարելավման և ներդրումների ներգրավման նպատակով վարձակալության տրամադրման ժամանակ ներկայացվող ներդրումային ծրագրերի հիմնավորվածության մակարդակի բարձրացում և դրանց հիմնավորվածության վերաբերյալ ընտրանքային փորձաքննության իրականացում:
0 6906

В стадии разработки

Обсуждалось 20.09.2019 - 05.10.2019

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 6-ՐԴ ԳԼՈՒԽՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական այլ մարմինների կողմից իրականացվող գույքի վաճառքը կամ վարձակալությունը իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով
0 8485

Находится в правительстве РА

Обсуждалось 19.04.2019 - 04.05.2019

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Հաշվի առնելով, որ ներդրումային գործունեության համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է կադաստրային արժեքների տարբերությունները՝ քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տաս միլիոն դրամը գերազանցելու դեպքում, համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն քսան միլիոն դրամը գերազանցող գումարի համար նախատեսել տարաժամկետ վճարման հնարավորություն:Նախատեսվում է գործող հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերից հանել «համապատասխանաբար պետական կամ» բառերը, թողնելով միայն համայնքային բյուջե վճարելու պարտավորությունը սահմանող կարգավորումը:Այդ պարագայում ֆիզիկական և իրավաբանական անձանց անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքները վճարվելու են  համապատասխան համայնքի բյուջե, որը էական ազդեցություն ունի համայնքների սեփական եկամուտների ծավալների վրա:Կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը կբարձրանա, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ նախավճարը վճարելու, մասնավորապես՝  տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի  մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները:
4 9326

Обсуждалось 16.04.2019 - 02.05.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացում կատարելու մասին Նախագծի ընդունումը կնպաստի հողամասերի ցանկացած իրավունքի տրամադրման նպատակով հրապարակված հայտարարությունների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանը:
3 8236

Обсуждалось 20.03.2019 - 07.04.2019

«ԱՃՈւՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈւ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N689-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԱՃՈւՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈւ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N689-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 10547

Проект принят

Обсуждалось 23.03.2017 - 07.04.2017

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև գույքի հարկադիր իրացման կապակցությամբ հարկերի՝ պետական բյուջե մուտքերի պատշաճ ապահովումը:  
0 15363