В стадии разработки Обсуждалось 02.08.2023 - 17.08.2023 «ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ «ԱԶԳԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ավելի քան ութ տասնամյակ թատրոնը հայ մանուկներին ներկայացրել և տարածել է տիկնիկային արվեստը: Թատրոնում մշտապես ներկայացված են հայ հեղինակների՝ Հ. Թումանյանի, Դ. Դեմիրճյանի, Ղ. Աղայանի, Ստ. Լիսիցյանի, այնպես էլ ժամանակակից հայ դրամատուրգների, ինչպես նաև համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններ: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա են գտնվել ավելի քան 5.000.000 հանդիսատես։ Թատրոնը երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը՝ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այսօր թատրոնի ակտիվ խաղացանկում կա ավելի քան 40 ներկայացում ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների համար՝ ապահովելով ժանրային բազմազանությունը: Թատրոնը մշտապես ակտիվորեն մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոների: Թատրոնը շատ ակտիվ շրջագայում է՝ հյուրախաղային գործունեություն ծավալելով արտերկրում, Հայաստանի մարզերում և Արցախի Հանրպետությունում: Վերջին երկու տասնամյակների ընթացքում թատրոնը էապես բարձրացրել է տիկնիկային արվեստի որակը, հայ տիկնիկային արվեստի ներկայացվածությունը միջազգային հարթակներում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել համայնքային թատրոններին, էապես նպաստել է տիկնիկավարների դպրոցի կայացմանը: Այս ամենին զուգահեռ, ի հավելումն իր կանոնադրական նպատակներից բխող գործունեությանը, թատրոնը առաջիններից էր, որ լիարժեք հնարավորություններ է ընձեռեց երիտասարդ մասնագետների ինքնադրսևորմանն ու կատարելագործմանը, փորձարարական-նորարարական պրոցեսների ձևավորմանը: Այդ երիտասարդներից շատերն այսօր տարբեր թատրոններում հանդես եկող առաջատար ռեժիսորներ են: «Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «ազգային» կարգավիճակ շնորհելը թատրոնի երկարամյա գործունեության արժևորման և կատարված աշխատանքի գնահատման հնարավորություն է: 82 11 2 3184
Обсуждалось 31.07.2023 - 15.08.2023 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ, ԵԱՏՄ կարգերին համապատասխան, ԲԱ շրջանառության պետական կարգավորման համակարգի ներդրման անցումային դրույթները կհամապատասխանեցվեն Համաձայնագրով սհմանված պահանջներին: 0 1 0 3507
Обсуждалось 06.07.2023 - 21.07.2023 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և « «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Պետական պահուստի (բացառությամբ ազգային պահուստի) կառավարման և դրանում ներառված Գույքի մասով իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական պահուստի կառավարման (բացառությամբ ազգային պահուստի) գործընթացը սահմանող՝ Օրենքի 17-ից 19-րդ մասերը: Գույքի հետագա կառավարումն իրականացվելու է ՏԿԵՆ-ի կողմից: Ազգային պահուստում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է Օրենքի 20-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություն՝ ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանելով մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին` ԿԳՄՍՆ-ին: 0 1 0 2163
В стадии разработки Обсуждалось 13.06.2023 - 30.06.2023 «ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման, ազգային ֆիլմերի ստեղծման, վիճակագրական հաշվառման, պահպանության և դասակարգման, ֆիլմերի տարածման մեխանիզմների կարգավորման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով: «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում առաջին հերթին կապահովվի «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների կիրարկումը, կստեղծվի ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառման էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա ողջ տեղեկատվության հավաքագրման համար: Ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը կհանձնվեն մշտական պահպանության՝ Ազգային մարմին և Հայաստանի Հանրապետության Ազգային Արխիվ, ապահովելով Ազգային ֆիլմերի պահպանության, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանության և կինոժառանգության հանրային օգտագործման կազմակերպման հնարավորությունները: 1 2 3 2264
Обсуждалось 02.06.2023 - 17.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ լիցենզավորված անձի կողմից հայտով ներկայացվող գործարքը պետական շահի և ազգային անվտանգության տեսանկյունից գնահատում է Կառավարությունը։ Նշված գործընթացի շրջանակում շահագրգիռ համապատասխան մարմինների կողմից հաճախ առաջանում է լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտություն, մինչդեռ նշված գործընթացի շրջանակում հնարավոր լրացուցիչ տեղեկություններ պահանջելու և ստանալու վերաբերյալ իրավակարգավորումները, այդ թվում ժամկետները բացակայում են։ Նախագծով նախատեսվում է սահմանել ազգային անվտանգության կամ պետական շահերի տեսանկյունից գնահատման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ ստանալու, դրանք իրավասու մարմնին տրամադրելու և վերջինիս դիրքորոշումը հանձնաժողով ներկայացնելու ընթացակարգերին վերաբերող իրավակարգավորումներ։ 3 1 0 2278
В стадии разработки Обсуждалось 28.04.2023 - 13.05.2023 «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2023-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ 2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի 2023-2030 թվականների վերանայված ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ), որով սահմանվեց տնտեսության բոլոր ոլորտներում մինչև 2030 թվականը ՋԳ արտանետումների 40 տոկոս նվազեցման թիրախ` 1990 թվականի արտանետումների մակարդակի հետ համեմատ: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողությունների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավորություններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար: Կառավարությունն իր գործունեության ծրագրով ամրագրել է, որ ոլորտում քաղաքականությունը հիմնավորապես ուղղված է լինելու կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը` հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողությունների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավորություններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար: Փարիզյան համաձայնագիրը նպատակ ունի ֆինանսական հոսքերը համապատասխանեցնել ցածր արտանետումներով զարգացման ուղիների հետ: Ծրագիրը ներկայացնում է բացահայտված առաջնահերթ գործողությունները և գնահատված ռեսուրսների կարիքները: Այս համատեքստում, Հայաստանին անհրաժեշտ կլինի կայուն ֆինանսական, կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցություն՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ազգային գործողությունների և, մասնավորապես, ՋԳ-ների կրճատման նպատակադրումներն իրականացնելու և դրա արդյունքները պարբերաբար և պատշաճ մակարդակով ներկայացնելու համար: Կառավարությանը հետամուտ է համակարգային վերափոխումների՝ օգտագործելով ԱՍԳ իրականացումը որպես կլիմայի փոփոխության մեղմման մեջ ներդրումներն ավելացնելու և կայուն զարգացում ապահովելու մեխանիզմ: Սույն Ծրագիրը ներկայացնում է Հայաստանի կառավարության 2023-2030 թվականների ԱՍԳ-ի իրականացմանն ուղղված գործողությունները, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքը, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումները: ԱՍԳ իրականացման ֆինանսական մեխանիզմների զարգացման և արմատավորման մոտեցումները ներկայացվում են ԱՍԳ իրականացման ֆինանսավորման ռազմավարությամբ (Հավելված 2), իսկ ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրերը՝ ԱՍԳ իրականացման ներդրումային պլանով (Հավելված 3): Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքներն են ՝ ԱՍԳ իրականացմանն ուղղված գործողությունների, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքի, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումների հստակ սահմանում: ԱՍԳ իրականացման ֆինանսավորման արդյունավետ գնահատման, հավաքագրման, ընդլայնման և կիրառման ներդրված համակարգեր՝ կյանքի կոչելու ԱՍԳ իրականացման ծրագրում առանձնացված առաջնահերթ գործողությունները: ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրեր: 0 1 0 3724
Обсуждалось 27.03.2023 - 11.04.2023 «ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՅ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ.ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 40 և 43-րդ և ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ գլխի 4.9 կետերից՝ վերոնշյալ նպատակներից և միտված է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն: Գնահատելով և վերլուծելով խնդիրների կարգավորման ուղիներնը առաջարկվում է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել և ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում, որպես բաժին /՞Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի ստեղծագործական բաժնի ՞Գոյ՞ փորձարարական բեմ/: Այսպիսով, առաջիկայում «Բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոնի թատերախումբը հնարավորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութատեխնիկական հնարավորություններից, գովազդատեղեկատվական արշավների նախատեսված մասնագիտական-կադրային և ֆինանսական հնարավորություններից: Սրանով կլուծվի նաև դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավորություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում է տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում է խաղացանկը, նախաձեռնում փառատոներ, և այս ամենն ընդլայնում է նաև ստեղծագործական հնարավորությունները: 7219 4035 62 19330
Обсуждалось 12.03.2023 - 28.03.2023 Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծ Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Արդարադատության նախարարություն» բաժնի 13-րդ միջոցառումը ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ գործողությունների ծրագրի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ), որը կներառի առաջիկա 3 տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին ուղղված միջոցառումները: Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-իրավական կյանքում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններով, այդ թվում՝ միջազգային պարտավորություններից բխող հրատապ միջոցների ձեռնարկման կարևորությամբ և, ի վերջո, 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում առաջ եկած առաջնահերթություններով: Մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարական փաստաթղթի ընդունումը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 3 տարիների համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության ձևավորմանը, ինչպես նաև առաջիկա 3 տարիների համար ոլորտի միջոցառումները մեկ միասնական փաստաթղթով սահմանելուն։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են՝ Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները: Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկվածության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։ Մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունների նախանշումը՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներին իրականացվելիք գործողությունների համար: 5 0 98 9528
Проект принят Обсуждалось 14.02.2023 - 02.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին 5 2 0 2861