Обсуждалось 22.03.2024 - 07.04.2024 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԳՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16 N 895-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության և պետական չափագիտական վերահսկողության իրականացման նպատակով փորձանմուշների գնման և գնված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 895-Ն որոշումը։ 7 5 0 2010
Обсуждалось 08.01.2024 - 29.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգում միջպետական ԳՕՍՏ 17745 ստանդարտի ավելացում, որով սահմանված է գազաանալիզատորներով գազերի (O2, N, H2) որոշման մեթոդիկան՝ ապահովելով առավել արագ և անվտանգ գործընթաց։ 5 3 2 2261
Обсуждалось 10.11.2023 - 04.12.2023 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կատարվել են փոփոխություններ և լրացումներ հիմնական հասկացություններում, ինչը պայմանավորված է միջազգայնորեն ընդունված նորմերին, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին, համապատասխան ոլորտը կարգավորող ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների համապատասխանեցմամբ, ինչպես նաև Օրենքի կիրառման ընթացքում առաջացած բացթողումների լրացմամբ: ՀՀ կառավարությանն է վերապահվել սահմանելու տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի տեխնիկական կանոնակարգով/ (կանոնակարգերով) սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված տեսչական մարմնի կողմից իրականացվող փորձանմուշի լաբորատոր փորձարկման իրականացման դեպքերը։ Օրենքի որոշ հոդվածներ հանվել են, մնացած հոդվածների բովանդակությունները հստակեցվել են, համապատասխանության հայտարարագրին վերաբերող հոդվածը ամբողջությամբ վերանայվել է, պետական վերահսկողություն իրականացնող մարմնին վերաբերվող հոդվածում ավելացվել է 3-րդ մաս, որով նախատեսվում է պետական վերահսկողության իրականացման շրջանակներում տեսչական մարմնի կողմից նմուշառում, լաբորատոր փորձարկում իրականացնելու անհրաժեշտության դեպքերի սահմանում։ 5 0 0 2716
Обсуждалось 31.10.2023 - 15.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությանը, նվազեցնել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գրավչությունը, ինչը կարող է հանգեցնել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործողների թիվը և նպաստել հանրային առողջության պահպանմանը։ 16 6 1 3479
Обсуждалось 18.10.2023 - 03.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրամշակել տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում ստուգումների իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը՝ ստուգաթերթերում տեղ գտած մի շարք հարցերի բովանդակությունը համապատասխանեցնելով գործող օրենքներում առկա պահանջներին, ինչպես նաև խմբագրել N 16-րդ հավելվածով սահմանված ստուգաթերթը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից նոր հաստատված Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման մասով սահամնված պահանջներին: 3 0 0 2755
Обсуждалось 05.09.2023 - 21.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» N ՀՕ-165-Ն, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-166-Ն և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N ՀՕ-167-Ն օրենքները, իսկ 2023 թվականի մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են նաև «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-188-Ն և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-189-Ն օրենքները։ Նշված օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել են ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 30-ի N 714-Ա և 2023 թվականի հուլիսի 7-ի N 735-Ա որոշումները։ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությամբ կսահմանվեն Օրենքներով վերջինիս վերապահված նոր լիազորությունները ևս, ինչի արդյունքում կամբողջացվի տեսչական մարմնին օրենքներով վերապահված և կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակը։ 8 1 0 2616
Проект принят Обсуждалось 21.08.2023 - 10.09.2023 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2 1 0 2965
Обсуждалось 29.06.2023 - 14.07.2023 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել նմանատիպ շենքերի կազմաքանդման ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը, նպաստել քաղաքաշինական արդի միջավայրի ձևավորմանը և զարգացմանը, շենքերի և շինությունների անվտանգ շահագործմանը: 7 1 1 2982
Обсуждалось 31.05.2023 - 16.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 08-Ի N 1025-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 568-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է խմբագրել Էներգետիկայի բնագավառում ստուգումների իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից նոր հաստատված գազափոխադրման համակարգում անվտանգության և շահագործման մասով սահամնված պահանջներին: 3 3 0 3299