Обсуждалось 22.02.2023 - 09.03.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի N 737-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 224-րդ և 225-րդ հոդվածներին։ 1 4 0 2788
Обсуждалось 08.09.2022 - 24.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագիծը նպատակ ունի ապահովելու «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումը՝ հստակեցնելով օրենքով սահմանված լիազորող նորմերի առկայությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 169-Ն որոշման մեջ։ 4 0 0 3442
В стадии разработки Обсуждалось 29.08.2022 - 13.09.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշման մեջ՝ մի քանի կետերում ավելացնելով պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններին տնօրինելու ՀՀ արդարադատության նախարարության լիազորությունը։ 3 2 0 3231
В стадии разработки Обсуждалось 19.08.2022 - 03.09.2022 ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրող անձանց պետական ռեեստրի վարման, հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց, նրանց կատարած աշխատանքների ու մատուցած ծառայությունների, ինչպես նաև հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը պետական ռեեստրում ներառելու կարգը սահմանելու մասին։ 0 1 0 3609
Обсуждалось 12.08.2022 - 27.08.2022 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է օրենքով հստակ սահմանել իրավական կադաստրի տեղեկատվության կազմից տեղեկությունների տրամադրման պայմանները իրավատեր չհանդիսացող անձին՝ մասնավորապես սահմանելով իրավատիրոջ համաձայնությանը ներկայացվող հստակ պահանջներ (գրավոր ձև, նոտարական վավերացում), ինչպես նաև ոչ հանրային իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց՝ փաստաբաններին և նոտարներին տեղեկատվության տրամադրման դեպքերը: 1 44 12 5963
Обсуждалось 11.05.2022 - 26.05.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության մի շարք որոշումների նախաբաններում հղումները համապատասխանեցնել ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն թվականի մարտի 4-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-55-Ն օրենքով նոր խմբագրությամբ շարադրված՝ ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի դրույթներին։ 0 0 0 3444
Обсуждалось 25.08.2021 - 09.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 100-Ն որոշման հավելվածով հաստատված կարգում լրացում է կատարվում այն մասին, որ փոստային կապի միջոցով կարող է պահանջվել միայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ։ 0 0 0 4829
В стадии разработки Обсуждалось 13.04.2021 - 29.04.2021 «ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է տնտեսական հետազոտություններ, ցուցանիշների հավաքագրում, վերլուծություններ ու գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն։ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, մասնավորապես՝ առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների, սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ, ապահովում արտաքին տնտեսական համագործակցություն, մշակում և իրականացնում է գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները, ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը և այլն։ Վերոշարադրված նպատակի և գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման նկատառումով անհրաժեշտություն է առաջանում տիրապետել դիսագրեգացված մակարդակով վիճակագրական տվյալներ: 4 0 0 4970
В стадии разработки Обсуждалось 12.02.2021 - 04.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նպատակն է տնտեսական քաղաքականության մշակումը, իրականացումը, համակարգումը և արդյունքների գնահատումը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոլորտներում։ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է տնտեսական հետազոտություններ, ցուցանիշների հավաքագրում, վերլուծություններ ու գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն։ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, մասնավորապես՝ առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների, սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ, ապահովում արտաքին տնտեսական համագործակցություն, մշակում և իրականացնում է գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները, ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը և այլն։ Վերոշարադրված նպատակի և գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման նկատառումով անհրաժեշտություն է առաջանում տիրապետել դիսագրեգացված մակարդակի (այդ թվում՝ հարկային գաղտնիք պարունակող) վիճակագրական տվյալների: 0 0 0 4914