Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 16.05.2019 - 02.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №379Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ. №379Ն որոշմամբ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել բաժանորդների հետ կնքված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ բաժանորդների բացակայության, անհրաժեշտ փաստաթղթերի թերի լինելու պատճառներով, չի կարող նշված ժամկետում բաժանորդների հետ վերակնքել պայմանագրերը՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը մեկ տարով:
0 7378

Проект принят

Обсуждалось 01.10.2018 - 16.10.2018

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերը Օրենքի նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր ենթակետերով, որով ամրագրվել են ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման և գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակման իրավական հիմքերը: Կառավարության որոշման նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 10-րդ կետի կատարման ժամկետը երկարաձգել՝ ՀՀ ջրային օրենսգրքով իրավական հիմքի ստեղծման նպատակով: 
0 8038

Обсуждалось 06.06.2018 - 22.06.2018

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Որոշման նախագծով նախատեսվում է խմելու ջրի ոլորտում մատակարարի ջրամատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած անձին որոշակի ընթացակարգով և ժամանակահատվածով հնարավորություն ընձեռել նոր միացմամբ բաժանորդ դառնալու՝ առանց ծառայությունների դադարեցման, իսկ բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի միջոցով տրամադրվելիք մանրամասն տեղեկատվությունը լրացուցիչ հնարավորություն է բաժանորդին իրեն մատուցված ծառայությունների վերաբերյալ առավել իրազեկված լինելու առումով:Որոշման նախագծով նախատեսվում է խմելու ջրի ոլորտում մատակարարի ջրամատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած անձին որոշակի ընթացակարգով և ժամանակահատվածով հնարավորություն ընձեռել նոր միացմամբ բաժանորդ դառնալու՝ առանց ծառայությունների դադարեցման, իսկ բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի միջոցով տրամադրվելիք մանրամասն տեղեկատվությունը լրացուցիչ հնարավորություն է բաժանորդին իրեն մատուցված ծառայությունների վերաբերյալ առավել իրազեկված լինելու առումով:
0 9302

Находится в правительстве РА

Обсуждалось 29.11.2017 - 19.12.2017

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին  Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասով, որով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը:
0 9426

В стадии разработки

Обсуждалось 24.11.2017 - 14.12.2017

«Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ  «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծով ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամաբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները, բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը:
0 9595